Հիշել նախագիծը

<Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

___________  2017 թվականի №     -Ն

 

ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈ­ՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱ­ՆԸ ՆԵՐԿԱ­ՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.9-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Սահմանել վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017թվականի մայիսի 5-ից:

 

 

 

Հավելված

           ՀՀ կառավարության  2017  թվականի

                                                                                 _________   _____-ի  N  ____  -  Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈ­ՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱ­ՆԸ ՆԵՐԿԱ­ՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ  ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում են վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը:
  2. Ընդերքօգտագործողի կողմից նշանակված անվտանգության հարցերով կառավարիչը կամ ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է, արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների համաձայն՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում տեղի ունցած վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցմանը վերաբերյալ տրամադրել հետևյալ տեղեկատվություն­ը.

1) ընդերքօգտագործողի անունը և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի գտնվելու վայրը,

2) տեղեկատվություն տրամադրող անձի ինքնության հաստատումը՝ ըստ նրա զբաղեցրած պաշտոնի,

3) վթարի բնույթի, առաջացման հավանական պատճառների և առաջացման ժամանակի վերաբերյալ,

3) վթարի տարածքում իրականացվող աշխատանքի մասին բացատրություն,

4) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտում կուտակվող թափոնների ան­վա­նումները և ծավալները, այդ թվում նաև այն թափոնների, որոնք կարող են առաջացնել խոշոր աղետներ, նշելով դրանց հիմնական վտանգավոր հատկությունները,

5) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտում կուտակված թափոնների, այդ թվում նաև վտանգավոր թափոնների ջրային և/կամ օդային ավազան արտահոսքի կամ ատրանետման ծավալների մասին,

6) խոշոր վթարների առաջացման վտանգների բնույթին, այդ թվում՝ շրջակայքի բնակչության առողջության ու կյանքի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին առնչվող ընդհանուր տեղեկատվություն,

7) տվյալներ միջադեպի հետևանքով կողմնակի ազդեցությունների կարգավորմանն ուղղված արտակարգ իրավիճակներին արձագանքման արտաքին ծրագրից:

  1. Անվտանգության հարցերով կառավարիչը կամ ստորաբաժանման ղեկավարը վթարի առաջացման դեպքում սույն կարգի 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը անհապաղ հաղորդում է՝
  • Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանմանը,
  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը,
  • Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը:
  1. Վթարը արձանագրելուց 3 - 24 ժամերի ընթացքում անվտանգության հարցերով կառավարիչը կամ ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների,  Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին  հաղորդում է հետևյալ տեղեկատվությունը ՝

1) վթարի արդյունքում շրջակա միջավայրի աղտոտման սահմանները (օդային ավազան, հողի աղտոտում և այլն), աղտոտող նյութերի տեսակները,

2) ազդակիր տարածքում բնակելի և հասարակական շենք, շինությունների (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց և այլն) և կենսական կարևոր օբյեկտների  (խմելու ջրի աղբյուր) առկայությունը,

3)  շրջակա միջավայրի մոնիտորինգի (առկայության դեպքում) տվյալները, 

4)  ազդակիր բնակավայրի բնակչության թիվը,      

 5) աշխատատեղում, այդ թվում նաև ազդակիր համայնքի բնակչության տուժածների քանակը,

6)   տեխնոլոգիական գործընթացի նկարագրությունը,

7) աշխատատեղում օգտագործված քիմիական նյութերի անվանումը, վտանգավորության դասը, վթարի ժամանակ դրանց արձանագրված կոնցենտրացիաները,  

 8) վթարի ժամանակ ֆիզիկական գործոնների (ջերմային ճառագայթում, խոնավություն, ռադիոակտիվ ճառագայթում և այլն) մեծությունները:

  • Քննարկվել է

    13.02.2017 - 28.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Արտակարգ իրավիճակներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8531

Տպել