Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄան մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է`

1. պարզեցված ընթացակարգով վերափորձաքննությունները առանց անձի օբյեկտիվ զննության իրականացնելու արդյունքում առավել սուբյեկտիվ որոշումների կայացման քանակի նվազեցման հանգամանքով,

         2. Ներկայումս գործող Որոշման մեջ կիրառված անվանումների վերանայման անհրաժեշտության հանգամանքով, քանի որ ԲՍՓ գրասենյակի Միասնական սոցիալական ծառայության համապատախան վարչություն վերակազմավորման արդյունքում, վերակազմավորվեցին նաև ԲՍՓ տարածքային բաժինները, որի արդյունքում ձևավորվեց ԲՍՓ համակարգման և մեթոդական աջակցության նոր բաժին, որի կազմում գործունեություն են ծավալում բժիշկ-փորձագետների խմբեր, ծառայության պետի կողմից հաստատված սպասարկման տարածքներով և կնիքների պատասխանատուներով։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 Կառավարության 2020 թ. մարտի 26-ի 381-Ն որոշումով լրացում է կատարվել  Որոշման մեջ մեկ տարի ժամկետով (մինչև սույն թվականի ապրիլի 1-ը) բժշկասոցիալական վերափորձաքննությունները պարզեցված ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ: Կառավարության 2020 թ. մարտի 26-ի 381-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել հանրապետությունում կորոնավիրուսային համարճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմանները, ինչը հնարավորություն էր ընձեռում սահմանափակել փորձաքննվող անձանց շփումները, վարակվելու հավանականությունը: Պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ իրականացնելու պատճառներից մեկն է հանդիսացել նաև ԲՍՓ գործակալության ԲՍՓ գրասենյակ վերակազմավորվելու արդյունքում ԲՍՓ թվով 21 հանձնաժողովների փոխարեն թվով 10 ԲՍՓ բաժինների ձևավորումը, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների համապատասխան մասնագետներով համալրված չլինելու հանգամանքը, ինչը ևս հանգեցրեց բաժինների գերծանրաբեռնված աշխատանքին:

  Կառավարության 2020 թ. մարտի 26-ի 381-Ն որոշումով բժշկասոցիալական վերափորձաքննությունները պարզեցված ընթացակարգով իրականացնելու ժամկետ էր սահմանված մինչև 2021թ ապրիլի մեկը, սակայն հաշվի առնելով սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին հանրապետությունում կորոնավիրուսային համարճարակի բռնկման նոր ալիքը, ԲՍՓ գրասենյակի Միասնական սոցիալական ծառայության համապատախան վարչություն վերակազմավորման արդյունքում բժիշկ փորձագետների թափուր հաստիքների առկայությունը, կառավարության 2021 թվականի ապրիլի 22- թիվ 624-Ն որոշմամբ վերոնշյալ ժամկետը երկարացվեց մինչև 2021 թ հոկտեմբերի 1-ը, միաժամանակ, որպես  հատուկ ընթացակարգով բժշկասոցիալական վերափորձաքննությունների իրականացնելու բացառություն լրացվեց՝  կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի «գ» ենթակետով սահմանված 8-րդ տարվա դիտարկման դեպքերը:

Ներկայումս ՄՍԾ Բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության ԲՍՓ համակարգման և մեթոդական աջակցության բաժնի բժիշկ փորձագետները 14 աշխատանքային խմբերով (60 բժիշկ փորձագետներով) իրականացնում են իրենց գործառույթները ամբողջ հանրապետությունում, թափուր հաստիքները հիմնականում մարզերի սպասարման տարածքներում են, միաժամանակ դեռևս պահպանվում է կորոնավիրուսային համարճարակի ակտիվ ֆոնը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Պարզեցված ընթացակարգով վերափորձաքննությունները առանց անձի օբյեկտիվ զննության իրականացնելու արդյունքում կայացված որոշումները առավել սուբյեկտիվ են, ուստի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նախագծով լրացում է կատարվել պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում, այն է չարորակ նորագոյացությունների, վնասվածքների,  մինչև 18 տարեկան երխաների, ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13  թիվ 780- Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի գ) ենթակետով սահմանված, հավելված 2-ով և հավելված 3-ով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքերում իրականացվոց բժշկասոցիալական վերափորձաքննությունները:

Չարորակ նորագոյացությունների, վնասվածքների, տուբերկուլյոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխություների,  լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքերում  վերափորձաքննությունն անձի օբյեկտիվ զննությամբ իրականացնելու անհրաժեշտությունը բխում է նշված ախտաբանական վիճակների դեպքում վերականգնողական միջոցառումների արդյունավետությունից, մասնավորապես 44-օրյա պատերազմի հետևանքով բազմակի վնասվածքներ ստացած անձանց վերափորձաքննության արդյունքում գնահատված կարիքին համապատասխան աջակցող միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունից,  իսկ մինչև 18 տարեկան երեխաների դեպքում երեխաների զարգացման առանձնահատկություններից:

Նախագծով առաջարկվում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները (վերափորձաքննությունները) պարզեցված եղանակով իրականացնել  մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, սակայն որպես  բացառություն լրացնել այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է վերափորձաքննություններն իրականացնել հատուկ ընթացակարգով (պարզեցված) ևս 4 ամիս, զուգահեռաբար աշխատանքներ տանելով բժիշկ-փորձագետների թափուր հաստիքները և մասնագետների կազմը համալրելու ուղղությամբ, ինչի արդյունքում աստիճանաբար հնարավոր կլինի պարզեցված ընթացակարգից ամբողջությամբ հրաժարվել և բժշկասոցիալական վերափորձաքննությունները իրականացնել Որոշման հավելված 1-ով սահմանված կարգով:

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից՝ հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությունից,  կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

 

  • Քննարկվել է

    15.09.2021 - 01.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4817

Տպել