Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ____________ 2021 թվականի N __ -Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄան մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը» բառերով, հանել «17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով,» բառերը, «կատարելու, » բառից հետո լրացնել « չարորակ նորագոյացությունների, վնասվածքների (վերին և ստորին վերջույթների կոտրվածքների և այլ), տուբերկուլյոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխություների, լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, մինչև 18 տարեկան երեխաների,», իսկ «8-րդ տարվա» բառերից հետո` «, NN 2 և 3 հավելվածներով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա» բառերը.
2) Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող համապատասխան մասնագիտական ստորաբաժանումը (այսուհետ` բաժին)» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության (այսուհետ՝ Վարչություն) բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժինը (այսուհետ՝ բաժին) և վերափորձաքննության բաժինը» բառերով.
3) Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասությունները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են Բաժնի՝ փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող բժիշկ-փորձագետները: Բաժնի բժիշկ-փորձագետների տվյալ կազմի (այսուհետ՝ բժիշկ-փորձագետների կազմ) կողմից փորձաքննություն իրականացնելու անհնարինության դեպքում (բժիշկ-փորձագետների արձակուրդում գտնվելը, ժամանակավոր անաշխատունակ լինելը, բժիշկ-փորձագետների տվյալ կազմի դեմ բացարկ հայտնելը և նմանատիպ այլ իրավիճակներ)` Վարչության պետի հանձնարարությամբ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է բաժնի այլ բժիշկ-փորձագետների կողմից: ».
4) Որոշման N 1 հավելվածի 10.2-րդ, 11-րդ, 12-րդ, 17-րդ կետերում «Բաժին» բառը փոխարինել «բժիշկ-փորձագետների կազմ» բառերով, համապատասխան հոլովաձևերով.
5) Որոշման N 1 հավելվածի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 32-րդ կետերում «ծառայություն» բառը փոխարինել «վարչություն» բառերով, համապատասխան հոլովաձևերով.
6) Որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշանակված փորձաքննության օրը բժիշկ փորձագետները զննում են փորձաքննվող անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում:».
7) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-ին պարբերությունում «Բաժինը (ստորաբաժանման ղեկավարը)» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետների տվյալ կազմի անդամներից մեկը (կնիքի պատասխանատուն)» բառերով, 2-րդ պարբերությունում «բաժինը» բառը փոխարինել «Բաժնի բժիշկ-փորձագետների տվյալ կազմի կնիքի պատասխանատուն (այսուհետ՝ կնիքի պատասխանատու)» բառերով։ 5-րդ և 6-րդ մասերից հանել «բաժինը» բառը, իսկ «կատարում է» և «ուղարկում է» բառերը փոխարինել համապատասխանաբար «կատարվում է» «ուղարկվում է» բառերով.
8) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 7-րդ պարբերությունում «ձևերը» բառից հետո լրացնել «բաժնի բժիշկ-փորձագետների սպասարկման տարածքները, տարածքները սպասարկող բժիշկ-փորձագետներից կնիքի պատասխանատուների նշանակման ցանկը» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը» բառերը փոխարինել «Ծառայության պետը» բառերով.
9) Որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «Բաժնում» բառը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում» բառերով.
10) Որոշման N 1 հավելվածի 16-րդ կետում «Բաժինները» բառը փոխարինել «Բաժնի բժիշկ-փորձագետները» բառերով.
11) Որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին նախադասությունում «բաժինը կազմում է» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետները կազմում են» բառերով, «բաժինը» բառը փոխարինել «կնիքի պատասխանատուն» բառերով, 2-րդ և 3-րդ նախադասություններում համապատասխանաբար «բաժնի կողմից» և «բաժինն» բառերը հանել, իսկ «ընդունում է» բառը փոխարինել «ընդունվում է» բառով.
12) Որոշման N 1 հավելվածի 19-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
13) Որոշման N 1 հավելվածի 28-րդ կետում «Բաժնի կամ ծառայության կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի» բառերը փոխարինել «Վարչության բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետների (բժիշկ-փորձագետների)» բառերով։
14) Որոշման N 1 հավելվածի V գլխի վերնագրում «ՀԱՇՄԱՆԴԱՄԻ» բառը փոխարինել «ՓՈՐՁԱՔՆՆՎԱԾ ԱՆՁԻ» բառերով.
15) Որոշման N 1 հավելվածի 29-րդ կետում «վերականգնման» բառից հետո լրացնել «,մահվան պատճառական կապը որոշելու, հաշմանդամության պատճառական կապը փոփոխելու, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու որոշումն ընդունելուց հետո հաշմանդամության սահմանման նապատակով դիմելու, նոր վերականգնողական անհատական ծրագիր տրամադրելու դեպքերում»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.09.2021 - 01.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4819
Տպել