Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ , ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ , ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի 30-ի հուլիսի N 1278-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) նախատեսված ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին իրենց սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց վարձավճարների փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությունից։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Որոշմամբ նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ, շահառուների քանակն այս տարի 100 է։

Սակայն Որոշման կիրարկման հետ կապված ծագել են անհաղթահարելի խնդիրներ, մասնավորապես՝ որոշմամբ սահմանված կարգով համագործակից առևտրային բանկի հետ պայմանագիր կնքելու առումով։

Այսպես՝ նախարարությունը դեռևս հունվարի 15-ին, Որոշմամբ սահմանված կարգով, ճշտել և ստացել է սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների տվյալները, դրանք հաստատել նախարարի հրամանով և դիմել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ՝ պայմանագիր կնքելու առաջարկով, սակայն բանկից ստացել ենք մերժում։ Այնուհետև, նախարարությունը, աջակցության խնդրանքով 02․02․2021 թվականի ՄԱ/ՔՀ-5-2/3900-2021 գրությամբ դիմել է Կենտրոնական բանկ, որտեղից ստացվել է պատասխան այն մասին, որ իրենք նախարարության գրությունը և Որոշումն ուղարկել են մի շարք առևտրային բանկերի։

Սկսած փետրվարի 10-ից մեզ հետ կապ են հաստատել հետևյալ բանկերը՝ «Ակբա բանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, որոնց ուղարկել ենք Որոշումը, պայմանագիրը և համապատասխան տեղեկությունը՝ ուսումնասիրության համար։ Ի վերջո, նշված բանկերից ոչ մեկը չհամաձայնեց համագործակցել նախարարության հետ, քանի որ փոխհատուցման նշված ծրագիրը բարդ է իր պահանջներով, մինչդեռ Որոշմամբ սահմանված բանկային ծառայությունները պետք է իրականացվեն անհատույց։

Միաժամանակ նախարարությունը, որպես խնդրի լուծման այլ տարբերակ, գրավոր (19․04․2021 թվականի ՍՄ16917-2021) դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (այսուհետ՝ ընկերություններ) ղեկավարներին՝ խնդրելով դիտարկել փոխհատուցման գործընթացի կազմակերպում՝ ընկերությունների և նախարարության միջև համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով, համաձայն որի նախարարությունը ընկերություններին կտրամադրի ծրագրի շահառուների գազամատակարարման և էլեկտրական էներգիայի հաշվառման քարտի համարանիշերը, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս կփոխանցի շահառուների կողմից ծախսված գազի և էլեկտրական էներգիայի ամսական ընդհանուր գումարը, իսկ փոխանցված գումարը ընկերությունը կբաշխի շահառուների գազամատակարարման և էլեկտրաէներգիայի վարձավճարների համապատասխան հաշվեհամարներին։

Ըստ ընկերություններից ստացված պատասխանների, նրանք սկզբունքորեն դեմ չեն հարցի քննարկմանը, եթե լինի համապատասխան պայմանագրի՝ Կառավարության կողմից հաստատված ձև, նշելով, որ գործող իրավական ակտի կարգավորումը այլ մեխանիզմ է սահմանել։ Խնդրի՝ այս տարբերակով կարգավորման դեպքում անհրաժեշտ գտնվեց փոփոխություններ և լրացումներ կատարել վերը նշված Որոշման մեջ՝ ընկերությունների հետ համաձայեցնելով փոխհատուցման մեխանիզմները և կնքվելիք պայմանագրի նախագիծը, ինչը և արվում է սույն նախագիծը մշակելու և շրջանառելու միջոցով։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 90 միայնակ կենսաթոշակառու, ինչը բավականին կմեղմի նրանց սոցիալական վիճակը, մասամբ կբարելավի նաև կյանքի որակը։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի, քանի որ Որոշմամբ նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ինչպես ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ (հավակնորդ շահառուների քանակը փաստացի կազմում է 100), այնպես էլ համապատասխան ծախսեր նախատեսված են նաև ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծում։

 

  • Քննարկվել է

    09.09.2021 - 24.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4662

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

14.09.2021

առաջարկում եմ նաև հհ բոլոր Բազմազավկ ընտանիքների ում որդիները ծառայել են հհ ԶՈւ այդ ընտանիքների բոլոր կոմունալ վճարների թեթևացում 100տոկոսի չափով, ինչը կթեթևացնի նաև այդ ընտանիքների հոգսը, քանի որ երկրի հողից ստացվող բնական պաշարների վաաճառից գոյացող հասույթը շահույթը պետք է հասնի երկրի տերը հանդիսացող ազգությամբ հայ Ժողովըի ֆինանսական ծաղսերը թեթևացնելուն այնինչ այդ տեղի չի ունեցել տասնամյակներով ԽՍՀՄ փլուզումից հետո ուստի նաև դա կարծում եմ ճիշտ կլինի իրագործել

Տեսնել ավելին