Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ , ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«—-» ———————— 2021 թվականի N –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ , ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին (այսուհետ՝ շահառուներ) սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի.

2) Շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2022 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվարկով ամսական 12,0 հազ. դրամ (տարեկան՝ 144,0 հազ. դրամ)։

  1. Առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ և «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել ծառայությունների դիմաց վարձավճարների փոխհատուցման պայմանագիր և յուրաքանչյուր ամիս ներկայացված շահառուների ցուցակի և սույն որոշմամբ սահմանված կարգում նշված տեղեկության համաձայն, սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարի չափով նվազեցնել շահառուների համապատասխան ծառայության ամսական վճարումների չափերը։

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները սահմանելու մասին» N 1278-Ն որոշումը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

——————— —-ի N —— Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ 

  1. Սույն կարգով կարգավորվում են շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) հետ կապված հարաբերությունները:
  2. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Նռնենի» սոցիալական տունը և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերը (այսուհետ՝ սոցիալական տներ)։
  3. Սույն կարգի իմաստով շահառու է համարվում․

1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տներում պայմանագրային հիմունքով բնակվող միայնակ կենսաթոշակառուն, ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը․

2) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տներում պայմանագրային հիմունքով բնակվող միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձանցից բաղկացած ընտանիքը, այդ թվում իր (իրենց) խնամքին ենթակա անչափահաս երեխան (երեխաները):

  1. Նախարարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ և «Վեոլիա ջուր» ՓԲԸ ընկերությունների (այսուհետ՝ ընկերություններ) հետ յուրաքանչյուրի հետ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը կնքում է առանձին պայմանագիր՝ համապատասխան ծառայության դիմաց վարձավճարի փոխհատուցման վերաբերյալ (համաձայն Ձև N 1-ի)։
  2. Սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք (այսուհետ՝ պատասխանատու անձ) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 10-ը նախարարություն են ներկայացնում՝ շահառուների ցուցակը՝ համապատասխան տեղեկությամբ (համաձայն Ձև N 2-ի), որը նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ճշգրտվելուց հետո մինչև հունվարի 15-ը ներկայացվում է նախարարի հաստատմանը: Տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում նախարարությունը վերադարձնում է սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձին՝ հանձնարարելով եռօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել տեղեկատվության նոր, ճշգրտված տարբերակը:
  3. Նախարարությունը, նախարարի կողմից հաստատված շահառուների ցուցակը՝ կից տեղեկությամբ (համաձայն Ձև N 3-ի) էլեկտրոնային եղանակով մինչև հունվարի 20-ը փոխանցում է ընկերություններին։
  4. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված տարեկան 144,0 հազ․ դրամը կամ ամսական 12,0 հազ․ դրամը բաշխվում է յուրաքանչյուր շահառուի սպառած ծառայությունների վարձավճարների միջև հետևյալ կերպ․
  • գազաֆիկացված բնակարաններում բնակվող յուրաքանչյուր շահառուին՝

ա․ բնական գազի վարձավճարի դիմաց՝ ամսական 4,0 հազ․ դրամ,

բ․ էլեկտրական էներգիայի վարձավճարի դիմաց՝ ամսական 7,0 հազ․ դրամ,

գ․ ջրամատակարարման վարձավճարի դիմաց՝ ամսական 1,0 հազ․ դրամ:

2) չգազաֆիկացված բնակարաններում բնակվող յուրաքանչյուր շահառուին՝

ա․ էլեկտրական էներգիայի վարձավճարի դիմաց՝ ամսական 11,0 հազ․ դրամ,

բ․ ջրամատակարարման վարձավճարի դիմաց՝ ամսական 1,0 հազ․ դրամ:

  1. Նախարարությունը ընկերությունների հաշվեհամարներին, համաձայն պայմանագրի՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը փոխանցում է սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում ցուցակների շահառուների քանակին և յուրաքանչյուր ծառայության դիմաց փոխհատուցման ենթակա գումար՝ շահառուների սպառած ծառայությունների դիմաց վճարումները կատարելու համար՝ ըստ պայմանագրի դրույթների։
  2. Ընկերությունները յուրաքանչյուր ամսվա վերջին օրը նախարարությանն են տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված շահառուների, համապատասխանաբար՝ բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման դիմաց կատարած վճարումների մասին տեղեկություն՝ էլեկտրոնային եղանակով (համաձայն Ձև N 4-ի)։
  3. Ամսվա կտրվածքով բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման դիմաց վճարման ենթակա գումարը սույն կարգով սահմանվածից ավել լինելու դեպքում, տարբերությունը վճարում է սեփական միջոցների հաշվին:
  4. Ամսվա ընթացքում շահառուների քանակի փոփոխության վերաբերյալ սոցիալական տների պատասխանատուներից տեղեկություն ստանալու դեպքում նախարարությունն ընկերություններին է ներկայացնում լրացուցիչ ճշտված ցուցակ։
  5. Սոցիալական տների պատասխանատուները, շահառուների կարգավիճակի փոփոխության դեպքում (դուրսգրում, մահ և այլն), այդ մասին գրավոր տեղեկացնում են նախարարությանը, իսկ վերջինս տարվա ընթացքում տնտեսված գումարը փոխանցում է պետական բյուջե՝ մինչև հաջորդող տարվա հունվարի 25-ը։
  6. Եթե տարվա համար նախատեսված գումարից պակաս է լինում շահառուի սպառած կոմունալ ծառայությունների վարձավճարների չափը, ապա տնտեսված գումարն ընկերությունները փոխանցում են նախարարություն՝ պետական բյուջե վերադարձնելու համար՝ մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը։
  7. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը նախարարությունն իրականացնում է սույն կարգով նախատեսված փոխհատուցման գործընթացի իրականացման մոնիթորինգ և գնահատում, անհրաժեշտության դեպքում առաջարկում փոխհատուցման ծավալի փոփոխություն՝ հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում սպառման ծավալների և ծախսերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքները, ինչպես նաև կոմունալ ծառայությունների սակագների և շահառուների քանակի փոփոխությունները:

Ձև N 1

 ՀՀ կառավարության 2021 թվականի

----------------------- ի ------ի N --------Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 

ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 Ք.Երևան «___»__________202_ թ.

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար _____________________________-ի, որը գործում է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 700-Լ որոշմամբ հաստատված նախարարության կանոնադրության հիման վրա, և _______________________­­­­­­ ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն), ի դեմս _________________ -ի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են՝

1) փոխհատուցման ենթակա գումար` ՀՀ կառավարության 2021 թվականի --------------------------ի N ------- Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Կարգի 7-րդ կետում նշված  գումար.

2) շահառու՝ անձ, որի տվյալները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներառվել են փոխհատուցման իրավունք ունեցող անձանց ցուցակում։

  1. Նախարարությունը սույն պայմանագիրը կնքելուց հետո․

1)  ընկերությանը տրամադրում է նախարարության կողմից հաստատված շահառուների ցուցակը՝ անհրաժեշտ տվյալներով, (համաձայն N 3 ձևի)՝ մինչև   հունվարի 20-ը․

2)  ընկերության հաշվեհամարին փոխանցում է շահառուների ցուցակում ընդգրկված անձանց քանակի չափով՝ յուրաքանչյուր ծառայության վարձավճարի համար ամսական սահմանված չափաքանակին համապատասխան գումար մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը։

3․ Ընկերությունը շահառուների ցուցակում ներառված տվյալների հիման վրա կատարում է յուրաքանչյուր շահառուի կողմից սպառած համապատասխան ծառայության դիմաց վճարումը Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում նշված գումարի չափով։

4․ Տվյալ ամսվա ընթացքում համապատասխան ծառայության դիմաց շահառուի կողմից վճարման ենթակա գումարը սահմանվածից ավել լինելու դեպքում ընկերությունը փոխհատուցում է միայն Որոշմամբ՝ տվյալ ծառայության դիմաց փոխհատուցման ենթակա սահմանված չափով, իսկ տարբերությունը վճարում շահառուն՝ սեփական միջոցների հաշվին։

5․ Տվյալ ամսվա ընթացքում համապատասխան ծառայության դիմաց շահառուի կողմից վճարման ենթակա գումարը սահմանված գումարից պակաս լինելու դեպքում տնտեսված գումարը փոխանցվում է հաջորդ ամսվա համապատասխան ծառայության վարձավճարի դիմաց՝ որպես կանխավճար։ Կանխավճարը կարող է փոխանցվել և օգտագործվել մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա համար փաստացի վարձավճարը ներառյալ։ Ընկերության հաշվեհամարին առկա շահառուների համար տնտեսված գումարը փոխանցվում է  հաջորդ տարվա համապատասխան ծառայության վարձավճարի դիմաց՝ որպես կանխավճար:

  1. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունն ընկերության կողմից նախարարությանը մատուցված է համարվում ծառայության դիմաց տվյալ ամսվա ընթացքում կատարած վճարումների մասին տեղեկությունը (համաձայն Ձև N 4-ի) նախարարություն ներկայացնելու պահից։

7․ Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը նախարարության կողմից ընկերությանը մատուցված է համարվում մինչև հունվարի 20-ը նախարարության կողմից հաստատված շահառուների ցուցակը ընկերությանը տրամադրելու (համաձայն N 3 ձևի) և յուրաքանչյուր ամսվա մինչև 20-ն ընկերության հաշվեհամարին շահառուների ցուցակում ընգրկված անձանց քանակի չափով՝ յուրաքանչյուր ծառայության վարձավճարի համար ամսական սահմանված չափաքանակին համապատասխան գումարը փոխանցելու պահից։ 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Նախարարությունը և ընկերությունը (այսուհետ՝ Կողմեր) իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

  1. 9. Ընկերությունը պարտավոր է`
  • վճարման ցուցակը և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո՝ իր հաշվի համարին փոխանցված միջոցներից յուրաքանչյուր ամիս շահառուի համապատասխան ծառայության (բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման) աբոնենտային հաշվի համարներին փոխանցել ծախսած չափով գումարը (ոչ ավել սահմանված չափից), մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը, իսկ փոխանցված միջոցները ծախսված գումարից ավելի լինելու դեպքում, տնտեսված գումարը պետք է փոխանցվի հաջորդ ամսվա համապատասխան ծառայության վարձավճարի դիմաց՝ որպես կանխավճար:
  • մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին օրը Նախարարությանը տրամադրել Որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված շահառուների համապատասխանաբար՝ բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման դիմաց կատարած վճարումների մասին տեղեկություն՝ էլեկտրոնային եղանակով համապատասխան ծառայության դիմաց կատարած վճարումների մասին տեղեկատվություն (համաձայն Ձև N 4-ի)․
  • Նախարարությունից ստանալով շահառուների փոփոխության (դուրսգրում, մահ, կարգավիճակի փոփոխություն և այլն) վերաբերյալ տեղեկություն, շահառուների քանակի նվազեցման պարագայում՝ անհապաղ դադարեցնել տվյալ շահառուի փոխհատուցման հատկացումը, իսկ նոր շահառուի ավելացման դեպքում, նախարարությունից ստանալով շահառուների լրացուցիչ ցուցակ և համապատասխան չափով փոխանցված լրացուցիչ գումար՝ իրականացնում է նոր շահառուի (շահառուների) տվյալ ամսվա համապատասխան ծառայության դիմաց սահմանված կարգով և չափով փոխհատուցման գործընթացը․

4)   Յուրաքանչյուր  տարվա ավարտից հետո, շահառուի նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համապատասխան ծառայության դիմաց վճարումը կատարելուց հետո՝ սույն պայմանագրի և Որոշման համաձայն, նախորդ տարվա ընթացքում Ընկերության հաշվեհամարին առկա շահառուների համար տնտեսված գումարը փոխանցել շահառուի հաջորդ տարվա համապատասխան ծառայության վարձավճարի դիմաց՝ որպես կանխավճար:

  1. Նախարարությունը պարտավոր է`

1) տվյալ տարվա շահառուների վճարման ցուցակը՝ անհրաժեշտ տվյալներով, հաստատված Նախարարի կողմից, ընկերությանը տրամադրել մինչև հունվարի 20-ը։

2) ընկերությանը տարվա ընթացքում լրացուցիչ ցուցակ տրամադրվում է միայն շահառուների քանակի փոփոխության դեպքում․

3) ընկերության հաշվի համարին մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը փոխանցել ցուցակում ընդգրկված շահառուների քանակին և տվյալ ծառայության դիմաց փոխհատուցման ենթակա գումարի չափով գումար՝ շահառուների կողմից սպառած ծառայության դիմաց վճարումները կատարելու համար։

11․Կողմերի միջև տեղեկությունը փոխանցվում է էլեկտրոնային եղանակով։

12․Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վճարման ցուցակներում առկա անճշտությունների համար։

 III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

  1. Սույն պայմանագրում նշված ծառայությունները ընկերությունը մատուցում է անվճար:

 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  2. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն։

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կկազմեն սույն պայմանագրի անբաժանելի մասը:
  3. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
  4. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
  5. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել շահառուներին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված` հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկություն ուղարկելը կամ շահառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:
  6. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարվելու, ինչպես նաև չկատարվելու հետևանքով կամ ոչ պատշաճ կատարվելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:
  7. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը։

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

 

 ________________________ ընկերություն

Ընկերության անվանումը__________________

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան,
0010, Կառավարական տուն 3

 

Գտնվելու վայրը՝ _____________________
________________________________________

Հեռ. _______________________________

 

Հեռ. ____________________________________

Էլ. փոստ ___________________________

 

Էլ. փոստ ________________________________

 

ՀՎՀՀ ________________________________

________________________________

Գլխավոր քարտուղար` _____________________________

(անունը, ազգանունը)

 

 

 

ՀՎՀՀ __________________________________

________________________________________

 (համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը)

____________________________
(անունը, ազգանունը)

 

 

 

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ 
(ստորագրությունը)

 

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 (ստորագրությունը)

 

 

Ձև N2

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 Սոցիալական բնակարանային ֆոնդի ——————————————————  փոխհատուցման իրավունք ունեցող

                                                                                 (սոցիալական տան անվանումը)

շահառուների վերաբերյալ՝

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի համարը

Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի N, ամսաթիվը

Հասցեն(սոց. տան հասցեն)

Սոց. տուն ընդուն-
վելու պայմա-նագրի N, ամսա-թիվը

Շահառուի գազամա-տակա-րարման հաշվառման քարտի համարա-նիշեր

Շահառուի էլեկտրական էներգիայի հաշվառման քարտի համարա-նիշեր

Շահառուի ջրամա-տակարարման հաշվառման քարտի համարա-նիշեր

Շահառուի համա-ձայնու-թյունը (կարգա-դրությունը) հավաստող ստորագրու-թյունը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Տեղեկությունը տրամադրվում է տարեկան մեկ անգամ, յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 10-ը:

 տեղեկության մեջ պարտադիր նշել՝ սոցիալական տան կացարանները գազաֆիկացված են, թե ոչ։

 Սոցիալական տան պատասխանատու՝ —————————————— պաշտոնը, անուն, ազգանուն

                                                                       (ստորագրություն)

 

 

Ձև N 3

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների վերաբերյալ սույն տեղեկությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է ————————————————————————————————————ը՝ ----------------------------------------ամսվա

 (ընկերության անվանումը)

 ———————————————————————վարձավճարը փոխհատուցելու

 (ծառայության անվանումը)

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի համարը

Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի N, ամսաթիվը

Հասցեն (սոց. Տան անվանումը և հասցեն)

Շահառուի՝ համապատասխան ծառայության հաշվառման քարտի համարանիշը

Նշել՝ կացարանը գազաֆիկացված է, թե՝ ոչ

Այո/ոչ

1․

 

 

 

 

 

 

 

2․

 

 

 

 

 

 

 

 Տեղեկությունը տրամադրվում է մինչև հունվարի 20-ը:

 Տեղեկությունը հաստատված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից

 Նախարարության գլխավոր քարտուղար՝—————————————————— անուն, ազգանուն

(ստորագրություն)

 

 

 

 

 

Ձև N 4

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

 Սույն տեղեկությունը ------------------------------------------------------------------------ ընկերությունը ներկայացնում է

 (ընկերության անվանումը)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների՝ ——————— ամսվա ——————————— ծառայության վարձավճարի

                                                                                                                             (ծառայության անվանումը)

փոխհատուցման գումարների վերաբերյալ։

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի համարը

Հասցեն (սոց. տան հասցեն)

 

-----------------------ծառայության՝ շահառուի հաշվառման քարտի համարանիշը

---------------------- ծառայության դիմաց ամսվա ծախսը կազմել է

(ՀՀ դրամ)

Շահառուի հաշվին փոխհատուցվել է

(ՀՀ դրամ)

 

 

 

 

 

 

 

 Տեղեկությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրը։

 -----------------------------------------  ընկերության պատասխանատու անձ՝ ————————պաշտոնը, անուն, ազգանուն

  (ընկերության անվանումը)                                                                                             (ստորագրություն)

 

 

  • Քննարկվել է

    09.09.2021 - 24.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4663

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

14.09.2021

առաջարկում եմ նաև հհ բոլոր Բազմազավկ ընտանիքների ում որդիները ծառայել են հհ ԶՈւ այդ ընտանիքների բոլոր կոմունալ վճարների թեթևացում 100տոկոսի չափով, ինչը կթեթևացնի նաև այդ ընտանիքների հոգսը, քանի որ երկրի հողից ստացվող բնական պաշարների վաաճառից գոյացող հասույթը շահույթը պետք է հասնի երկրի տերը հանդիսացող ազգությամբ հայ Ժողովըի ֆինանսական ծաղսերը թեթևացնելուն այնինչ այդ տեղի չի ունեցել տասնամյակներով ԽՍՀՄ փլուզումից հետո ուստի նաև դա կարծում եմ ճիշտ կլինի իրագործել

Տեսնել ավելին