Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։

2 ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հարկ է ընդգծել, որ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն  կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի  50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։ Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝  ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

       Նախագծի նպատակն է կանխարգելել թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը։

       4 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ԲՆՈՒՅԹԸ

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը: 

5ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ:

      Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

       6.ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)

Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։                                                 

  • Քննարկվել է

    10.06.2021 - 27.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5176

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Դավթյան

23.06.2021

Զբաղվում եմ դեկորատիվ դարակաշարերի արտադրությամբ: Անկյունակներ 20x20մմ, 25x25մմ, 35x35մմ չափերի, պատի հաստությունը 2,0-3,5 մմ, շուկայում գտնել շատ դժվար է, եթե ոչ անհնար: Չկան տավրիկներ 25-ից 50մմ չափերի, 2,5-5,0 մմ հաստությամբ: Ռուսական փոխարինողները անորակ են, ծուռ ու սկսվում են 4,0 մմ հաստությունից կամ շատ թանկ են: Առաջարկում եմ վերանայել արգելված ապրանքատեսակների ցանկը:

ԱՁ Նորիկ Հակոբջանյան

23.06.2021

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել հետևյալ պողպատյա արտադրատեսակների վրա, որոնք ներմուծման արգելքի տակ են՝ • Երկտավր N 8, N 10, N 12 (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 32 190 0) – Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում չկա կամ շատ թանկ է • Անկյունակներ հավասարակողմ, կողմի լայնությունը 20-35 մմ, հաստությունները 2,0÷4,0մմ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 50 100 0) – բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Տավրիկներ, տավրային պրոֆիլներ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 22 000 0) - բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Երկաթե ժապավեն հաստությամբ 4.75 մմ և ավելի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7211 14 000 0) - Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում գները 30-50 տոկոսով թանկ են, կախված տեսականուց Արդեն առկա է մեծ դժգոհություն հաճախորդների շրջանում: Չի հաջողվում գտնել նշված ապրանքներին համարժեք փոխարինողները: Խնդրում եմ քննարկել մեր առաջարկը՝ կրկին թույլատրելու նշված արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կամ տրամադրել ներմուծման տարեկան քվոտաներ 7216 32 190 0 ծածկագրով ապրանքների համար 80 տոննայի չափով, 7216 50 100 0 ծածկագրի համար՝ 740 տոննա, 7216 22 000 0 ծածկագրի համար՝ 200 տոննա, 7211 14 000 0 ծածկագրի համար՝ 210 տոննա:

Կանայան ԵՎ Կո

22.06.2021

Առաջարկում եմ թույլ տալ ներմուծումը այն դեպքում երբ որ պայմանագիրը կնքված է, օրինակ, եվրոպական կազմակերպության հետ և բրենդը եվրոպական է, բայց նրա պաշտոնական գործարանը կամ գործարաններից մեկը կամ կոնկրետ ապրանքատեսակի հոսքագիծը գտնվում է թուրթիայոմ: Գումարը փոխանցվում է եվրոպական կազմակերպությանը բայց ապրանքը գալիս է թուրքիայից կամ այլ երկրում գտնվող պաշտոնական պահեստից: Քանի որ կան եվրոպական բրենդի կոնկրետ ապրանքատեսակներ որոնց արտադրությունը գտնվում է բացառապես թուրքիայում գտնվող պաշտոնական գործարանում և ստացվում է այդ ապրանքատեսակները հնարավոր չի լինում ներմուծել Հայաստան և ինչի փաստը խոչնդոտում է բիզնեսի զարգացմանը:

Տեսնել ավելին