Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _________2021 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 21 կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը՝ համաձայն հավելվածի։
  2. Որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում․
  • «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա.
  • ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող և թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների և դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը.
  • սույն որոշման դրույթները չեն տարածվում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249․1 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա.
  • Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ԱՏԳ ԱԱ 07, 08 ապրանքային խմբերին դասվող ապրանքների ներմուծման վրա, որոնք մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց փաստացի արտահանումը պետք է գտնվեն միայն ժամանման վայրի մաքսային մարմնում, իսկ արտահանման նպատակով այլ տրանսպորտային միջոցի վրա դրանց փոխաբեռնումը կարող է իրականացվել առանց ժամանման վայրի մաքսային մարմնի տարածքը լքելու՝ մաքսային մարմնի թույլտվությամբ.
  • ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն և/կամ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշումներով սահմանված կարգերով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած և հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների վրա
  1. Սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի արդյունավետ հսկողությունն իրականացնելու նպատակով որպես ժամանման վայրի մաքսային մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետը:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամանակավոր արգելքի մասին:
  3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողություն:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից և գործում է վեց ամիս ժամկետով:
  • Քննարկվել է

    10.06.2021 - 27.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5175

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Դավթյան

23.06.2021

Զբաղվում եմ դեկորատիվ դարակաշարերի արտադրությամբ: Անկյունակներ 20x20մմ, 25x25մմ, 35x35մմ չափերի, պատի հաստությունը 2,0-3,5 մմ, շուկայում գտնել շատ դժվար է, եթե ոչ անհնար: Չկան տավրիկներ 25-ից 50մմ չափերի, 2,5-5,0 մմ հաստությամբ: Ռուսական փոխարինողները անորակ են, ծուռ ու սկսվում են 4,0 մմ հաստությունից կամ շատ թանկ են: Առաջարկում եմ վերանայել արգելված ապրանքատեսակների ցանկը:

ԱՁ Նորիկ Հակոբջանյան

23.06.2021

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել հետևյալ պողպատյա արտադրատեսակների վրա, որոնք ներմուծման արգելքի տակ են՝ • Երկտավր N 8, N 10, N 12 (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 32 190 0) – Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում չկա կամ շատ թանկ է • Անկյունակներ հավասարակողմ, կողմի լայնությունը 20-35 մմ, հաստությունները 2,0÷4,0մմ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 50 100 0) – բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Տավրիկներ, տավրային պրոֆիլներ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 22 000 0) - բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Երկաթե ժապավեն հաստությամբ 4.75 մմ և ավելի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7211 14 000 0) - Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում գները 30-50 տոկոսով թանկ են, կախված տեսականուց Արդեն առկա է մեծ դժգոհություն հաճախորդների շրջանում: Չի հաջողվում գտնել նշված ապրանքներին համարժեք փոխարինողները: Խնդրում եմ քննարկել մեր առաջարկը՝ կրկին թույլատրելու նշված արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կամ տրամադրել ներմուծման տարեկան քվոտաներ 7216 32 190 0 ծածկագրով ապրանքների համար 80 տոննայի չափով, 7216 50 100 0 ծածկագրի համար՝ 740 տոննա, 7216 22 000 0 ծածկագրի համար՝ 200 տոննա, 7211 14 000 0 ծածկագրի համար՝ 210 տոննա:

Կանայան ԵՎ Կո

22.06.2021

Առաջարկում եմ թույլ տալ ներմուծումը այն դեպքում երբ որ պայմանագիրը կնքված է, օրինակ, եվրոպական կազմակերպության հետ և բրենդը եվրոպական է, բայց նրա պաշտոնական գործարանը կամ գործարաններից մեկը կամ կոնկրետ ապրանքատեսակի հոսքագիծը գտնվում է թուրթիայոմ: Գումարը փոխանցվում է եվրոպական կազմակերպությանը բայց ապրանքը գալիս է թուրքիայից կամ այլ երկրում գտնվող պաշտոնական պահեստից: Քանի որ կան եվրոպական բրենդի կոնկրետ ապրանքատեսակներ որոնց արտադրությունը գտնվում է բացառապես թուրքիայում գտնվող պաշտոնական գործարանում և ստացվում է այդ ապրանքատեսակները հնարավոր չի լինում ներմուծել Հայաստան և ինչի փաստը խոչնդոտում է բիզնեսի զարգացմանը:

Տեսնել ավելին