Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի հունիսի 5-ի ՀՕ-337 օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիք հետևյալ չափաքանակով՝

  • մինչև 2000 բնակիչ ունեցող համայնքում՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանու որոշման համաձայն՝ մեկ հաստիք.
  • 2001-ից մինչև 7000 բնակիչ ունեցող համայնքում առնվազն մեկ հաստիք.
  • 7001-ից մինչև 15 000 բնակիչ ունեցող համայնքում առնվազն երկու հաստիք.
  • 15001 և ավելի բնակիչ ունեցող համայնքում՝ առնվազն երեք հաստիք։ Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով:»։

Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունվարի 15-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 63-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի առնվազն մեկ հաստիք յուրաքանչյուր 15000 բնակչի սպասարկման համար։ Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով:»։

Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

  • Քննարկվել է

    20.05.2021 - 04.06.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4740

Տպել

Առաջարկներ`

Artur Amiraghyan

20.05.2021

Այս հոդվածը հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրության 186 հոդվածի 2-րդ մասին: Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից:

Artur Amiraghyan

20.05.2021

Առաջարկ անողներին միայն մեկ հարց ունեմ համայնքների ֆինանսկան վիճակի ուսումնասիրություն արե՞լ են։ Եթե պետությունը համայնքի համար պարտադիր բան է սահմանում, ուրեմն պետք է վճարի դիմաց: Իմ կարծիքով, եթե համայնքն ինքնուրույն գիտակցի դրա անհրաժեշտությունը, ապա իր միջոցներով պետք է ֆինասնավորի, իսկ եթե պետությունն է պահանջ դնում, ուրեմն պետք է ֆինանս հատկացնի:

Հասմիկ Ղուկասյան

20.05.2021

Ողջունելի է, որ նվազագույն շեմը 5000 բնակչից իջել է 2000-ի, սակայն ցանկալի է, որ բոլոր համայնքներում լինեն մասնագետ սոցիալական աշխատողներ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ներդրումները,ներդրում են երկրի ընդհանուր անվտանգության և պաշտպանության․ զարգացման մեջ։

Տեսնել ավելին