Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծեր

Օրենքների նախագծերով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման ապահովման համար ստեղծել (ավելացնել) համայնքային սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիք:

  • Քննարկվել է

    20.05.2021 - 04.06.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4738

Տպել

Առաջարկներ`

Artur Amiraghyan

20.05.2021

Այս հոդվածը հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրության 186 հոդվածի 2-րդ մասին: Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից:

Artur Amiraghyan

20.05.2021

Առաջարկ անողներին միայն մեկ հարց ունեմ համայնքների ֆինանսկան վիճակի ուսումնասիրություն արե՞լ են։ Եթե պետությունը համայնքի համար պարտադիր բան է սահմանում, ուրեմն պետք է վճարի դիմաց: Իմ կարծիքով, եթե համայնքն ինքնուրույն գիտակցի դրա անհրաժեշտությունը, ապա իր միջոցներով պետք է ֆինասնավորի, իսկ եթե պետությունն է պահանջ դնում, ուրեմն պետք է ֆինանս հատկացնի:

Հասմիկ Ղուկասյան

20.05.2021

Ողջունելի է, որ նվազագույն շեմը 5000 բնակչից իջել է 2000-ի, սակայն ցանկալի է, որ բոլոր համայնքներում լինեն մասնագետ սոցիալական աշխատողներ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ներդրումները,ներդրում են երկրի ընդհանուր անվտանգության և պաշտպանության․ զարգացման մեջ։

Տեսնել ավելին