Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

« ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

« ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի տրամադրման կարգն ու չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը 3.1-ին մասից. «3.1. Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 և ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է: 2019թ. տվյալներով ՀՀ-ում ծնված 6-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարևոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը և երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը:

 

3․ Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման, պետության կայունության, առաջընթացի և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժևորմամբ:

4․ Կարգավորման առարկան

  «Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո, համապատասխան ընթացակարգով կներկայացվի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»  օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկություն կներկայացվի  ՀՀ պետական բյուջեի «1011. Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից ի օգուտ  «1005․ Պարգևավճարներ և պատվովճարներ» ծրագրի «12004․  Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար» նոր միջոցառման պակասեցնել 7,200,0 հազար դրամ՝ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված 9 շահառուներին 2021 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, յուրաքանչյուրին ամսական 100․0 հազար դրամ վճարում կատարելու համար։

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերը և եկամուտները չեն ավելանա: Նվազեցման (7,200,0 մլն.) արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է:

Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

 «Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ։

5․ Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն նախագծի ընդունման դեպքում 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողներին կտրամադրվի ամսական ֆինանսական աջակցություն, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում՝ խթանելով երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

6․ Տեղեկատվություն

«Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ։

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի տրամադրման կարգն ու չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    18.05.2021 - 02.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6296

Տպել