Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրառման ապահովումն է: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել փոփոխություն՝ սահմանելով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման, ընդունման, բեռնաթափման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

         2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնա­բերելու հարկային տարվա ընթացքում: Կառավարության կողմից նախկինում սահմանված բնական կորստների չափերը (պահպանման համար) վերանայվել են հիմք ընդունելով ՀՍՏ 406-2021 «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման և բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման)  և պահման ժամանակ բնական կորուստներ. Կորուստների չափեր» ազգային ստանդարտով սահմանված բնական կորստների չափերը:

 3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է վերանայել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը հաշվի առնելով ՀՍՏ 406-2021 «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման և բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման)  և պահման ժամանակ բնական կորուստներ. Կորուստների չափեր» ազգային ստանդարտով սահմանված բնական կորստների չափերը:

4. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 18-ի № 1467-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ  պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

 

 

  • Քննարկվել է

    14.05.2021 - 30.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7077

Տպել