Հիշել նախագիծը

Մայլեռ Մաունթին Ռեզորթ ՓԲԸ ներկայացնում է “Մայլեռ” լեռնային հանգստավայրի ներդրումային ծրագիրը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ «ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հավանության տալ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Արագածոտնի մարզպետին՝ համատեղ ապահովել Ծրագրով նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և նպատակային նշանակության փոփոխման՝ օրենսդրությամբ սահմանված գործընթացը՝ հիմք ընդունելով Ծրագրի փուլայնությունը։
  3. ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ընկերության հետ կնքել և Կառավարության հաստատմանը ներկայացնել Ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույց՝ ներառելով մասնավոր հատվածի և Կառավարության կողմից իրականացվելիք միջոցառումները։
  4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել Ծրագրում նշված՝ հետաքրքրություն ներկայացնող հատվածներում անտառահատման իրականացման (փոխարենը մի քանի անգամ ավելի ծավալով անտառատնկման իրականացում) կառուցակարգ:
  5. ՀՀ ֆինանսների նախարարին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել և Կառավարության հաստատմանը ներկայացնել Ծրագրով նախատեսված՝ խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթ։
  6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Կառավարության հաստատմանը ներկայացնել Ծրագրով նախատեսված՝ պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր՝ ներառելով անհրաժեշտ ֆինանսական գնահատականները և ֆինանսավորման աղբյուրները։
  7. Ընկերությանը՝ առաջարկել Ծրագրով նախատեսված ներդրումային ծրագիրն իրականացնելու ընթացքում հողատարածքում պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման դեպքում այդ մասին օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։

                

  • Քննարկվել է

    03.05.2021 - 20.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Մշակութային, Էկոնոմիկա, Կադաստր

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9153

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

03.05.2021

Սույն որոշման ընդունում է անընդունելի է և չի ապահովում թե պետության, թե հանրային շահը: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս մի նախածին, որին կից ներկայացված չեն բուն ծրագիրը, իր միջոցառումները, ակնկալվող արդյունքները, միջոցառումների կատարման ժամանակացույցը: Ստացվում է, որ ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին ներկայացնում են մեկ նախագիծը՝ «չկտրված ձմերուկ» և անդամները հավանություն տան մի բանի համար՝ կրեն համապարտ պատասխանտվություն անորոշության համար: Մասնավորապես. - Նախագծի 2-րդ կետով առաջարկվում է հաստատել առաջարկը, հետո կներկայացվի ժամանակացույցը, - Նախագծի 3-րդ կետով առաջարկվում է հաստատել առաջարկը, հետո կներկայացվի պայմանագրի նախագիծը, - Նախագծով առաջարկվում է իրականացնել անտառահատումը, սակայն չի ներկայացվել ազդեցության գնահատումը բնապահպանության վրա: Ամենա կարևորը և զավեշտային կայանում է նրանում՝ - Հայաստանի Հանրապետությունը ունի պարենային անվտանգության հարց՝ առնվազն հացահատիկի հարցում, իսկ Դուք առաջարկում ենք բերի հողերը ճանաչել գերակա շահ և այսպես կոչված հանգստի գոտի ստեղծել՝ ԽԱՂԱՏՈՒՄ – ԿԱԶԻՆՈ Անհրաժեշտ է ներկայացնել ողջ ծրագիրը, հաշվարկ հիմնավորումներով, ազդեցության գնահատումը բոլոր ոլորտների համար: Դուք Ձեր հիմնավորումը տեսել եք: Իսկ մինչ այդ, Կանգնեցնել այս որոշումը:

Տեսնել ավելին