Հիշել նախագիծը

Մայլեռ Մաունթին Ռեզորթ ՓԲԸ ներկայացնում է “Մայլեռ” լեռնային հանգստավայրի ներդրումային ծրագիրը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ «ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

               «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել առաջարկ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում ներդրումային ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու վերաբերյալ:

Ծրագրի միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Նախագիծը հավանության արժանանալուց հետո կմշակվեն և ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվեն նաև դրանից բխող համապատասխան որոշումների նախագծեր:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Լեռնային համալիրների հիմնական ընդհանուր գիծն այն է, որ ճոպանուղիների ճնշող մեծամասնությունը հանդիսանում է պետական կամ համայնքային սեփականություն, իսկ հյուրանոցները, հանգստյան և ժամանցի կենտրոնները՝ մասնավոր սեփականություն։ Հայաստանի միջազգային վարկանիշի պարբերական բարձրացումը նպաստում է ցանկացած զբոսաշրջային ծրագրի ներուժի բացահայտմանը և արդյունքում երկրի տնտեսական զարգացմանը:

Հարկ է փաստել, որ ՀՀ-ը՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում.  որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանի Հանրապետությունը, որից հետո՝ Ադրբեջանի Հանրապետությունը։

ՀՀ-ում ներկայումս  կա գործող երկու հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում, որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց:

Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները: Հարկ է նշել, որ այս առումով Հայաստանը գտնվում է շահեկան դիրքում, քանի որ ռուս զբոսաշրջիկները կարող են ժամանել ՀՀ ներքին անձնագրերով:

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, պետք է նշել, որ  Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12,000 ՀՀ դրամ (շուրջ 25 ԱՄՆ դոլար), իսկ Վրաստանում 40 լարի (շուրջ 15 ԱՄՆ դոլար): Հետևաբար, այլընտրանքային լեռնային համալիրի ստեղծումը հնարավորություն է ստեղծում ձևավորել մրցակցային գնային միջավայր։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Սույն նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի ՀՀ Արագածոտնի մարզում հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։

Ծրագրի իրականացումը բացառիկ է նրանով, որ նմանօրինակ ենթակառուցվածքային ներդրումներ մասնավոր հատվածի կողմից Հայաստանում երբևէ չեն իրականացվել, և նման համագործակցության հաջողված օրինակը կարող է հզոր խթան հանդիսանալ պետություն-մասնավոր համագործակցության (PPP) հետագա զարգացման համար:

Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ Ծրագիրը իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։  Ծրագրի հիմնական շահառուն է զբոսաշրջային սպառողը, ինչը ենթադրում է տնտեսության համար հավելյալ արժեքի ստեղծում և արտարժութային դրամական միջոցների հոսք դեպի ՀՀ:

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։

Միաժամանակ, Ընկերությունը նոր ներդրողներ ներգրավելու միջոցով նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրումներ հյուրանոցային հատվածում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Այլ տեղեկություններ, եթե այդպիսիք առկա են

          ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի են ունեցել Ընկերության կողմից ներկայացված ծրագրի շուրջ քննարկումներ, որին մասնակցել են նաև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները: Մասնակիցները հավանություն են տվել ծրագրին:

 

  1. Ակնկալվող արդյունքը

           «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ Արագածոտնի մարզում Մայլեռ լեռնային հանգստավայրի կառուցում, ինչը կդառնա յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար:

  • Քննարկվել է

    03.05.2021 - 20.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Մշակութային, Էկոնոմիկա, Կադաստր

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9154

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

03.05.2021

Սույն որոշման ընդունում է անընդունելի է և չի ապահովում թե պետության, թե հանրային շահը: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս մի նախածին, որին կից ներկայացված չեն բուն ծրագիրը, իր միջոցառումները, ակնկալվող արդյունքները, միջոցառումների կատարման ժամանակացույցը: Ստացվում է, որ ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին ներկայացնում են մեկ նախագիծը՝ «չկտրված ձմերուկ» և անդամները հավանություն տան մի բանի համար՝ կրեն համապարտ պատասխանտվություն անորոշության համար: Մասնավորապես. - Նախագծի 2-րդ կետով առաջարկվում է հաստատել առաջարկը, հետո կներկայացվի ժամանակացույցը, - Նախագծի 3-րդ կետով առաջարկվում է հաստատել առաջարկը, հետո կներկայացվի պայմանագրի նախագիծը, - Նախագծով առաջարկվում է իրականացնել անտառահատումը, սակայն չի ներկայացվել ազդեցության գնահատումը բնապահպանության վրա: Ամենա կարևորը և զավեշտային կայանում է նրանում՝ - Հայաստանի Հանրապետությունը ունի պարենային անվտանգության հարց՝ առնվազն հացահատիկի հարցում, իսկ Դուք առաջարկում ենք բերի հողերը ճանաչել գերակա շահ և այսպես կոչված հանգստի գոտի ստեղծել՝ ԽԱՂԱՏՈՒՄ – ԿԱԶԻՆՈ Անհրաժեշտ է ներկայացնել ողջ ծրագիրը, հաշվարկ հիմնավորումներով, ազդեցության գնահատումը բոլոր ոլորտների համար: Դուք Ձեր հիմնավորումը տեսել եք: Իսկ մինչ այդ, Կանգնեցնել այս որոշումը:

Տեսնել ավելին