Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմաթիվ ընտանիքներ դիմում են կացարանի խնդրով։ Դիմումների գերակշիռ մասը ներկայացվում է երեխա ունեցող ընտանիքների կողմից։ Այս հանգամանքն առավել է կարևորում կացարանի կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու հարցը, քանի որ դրա լուծումը կունենա նաև երկարաժամկետ ազդեցություն՝ երեխաների առողջ պայմաններում մեծացնելու հնարավորություն ընձեռելու միջոցով։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ վիճակագրական կոմիտեն, Համաշխարհային բանկի աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվող տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների շրջանակում, գնահատում է նաև բազմաչափ աղքատություն, որի հինգ չափումներից մեկը բնակարանային պայմաններն են[1]։ Նշված հետազոտության 2019 թ. տվյալների համաձայն, N 2.17 աղյուսակում տրվում է բազմաչափ աղքատության հինգ չափումների 2018-2019թթ. համեմատականը։ Ընդ որում` գերբնակեցվածության ցուցանիշը 2019թ. նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.8 տոկոսային կետով, այն դեպքում, որ մնացած ցուցանիշների համար գրանցվել է թեկուզ փոքր, բայց դրական դինամիկա։ Գերբեռնվածության խնդիրը առավել ցայտուն է բազմանդամ, այդ թվում բազմազավակ ընտանիքների մոտ։ Նույն սոցիալական խմբում նաև աղքատության մակարդակն է բարձր։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Որոշման նախագծով առաջարկվում է կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար սահմանել սոցիալական հիփոթեք, որը յուրաքանչյուր տարի մինչև 2000 ընտանիքների համար կստեղծի կեցության արժանապատիվ պայմաններ։ Նախատեսվում է, որ այս ծրագրի շահառու կարող են դառնալ որոշակի սոցիալական խմբերին դասված ընտանիքներ, որոնց ցանկը (սոցիալական խմբերի) կհաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով նաև դրանց ընտրության չափորոշիչները։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը՝ մինչև երեք երեխա ունենալու պարագայում, սահմանվում է 6.5 մլն դրամ, սահմանվում է նաև երկրորդ չափորոշիչը՝ մեկ քառ․մ-ի առավելագույն արժեքը՝ 100 հազար դրամ։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը կարող է ավելանալ ընտանիքում երեխաների առկայությամբ պայմանավորված՝ սկսած երրորդ երեխայից՝ յուրաքանչյուրի հաշվարկով մեկ մլն դրամ։ Այսպիսով, ընտանիքն առաջնորդվելով սահմանված այս նորմատիվներով ձեռք կբերի առնվազն երկու սենյականոց բնակարան (65 քառ․մ)։

Հաշվի առնելով նաև հանրապետությունում տարածքային համաչափ զարգացման առաջնահերթությունը, որոշման նախագծով նախատեսվում է, որ սոցիալական հիփոթեքից կարող է ընտանիքն օգտվել միայն ՀՀ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում։

  1. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորվում են սոցիալական հիփոթեքի տրամադրման հետ կապված հիմնական հարաբերությունները և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվում է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով ամբողջությամբ սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները ու շահառու հանդիսացող ընտանիքների խմբերի ցանկը:

  1. ՀՀ պետական բյուջեից ծախսը 2021թ․ համար կկազմի 500 մլն դրամ, 2022 թվականի համար 2 մլրդ դրամ, իսկ 2023թ․ և հետագա տարիների համար 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։ Բյուջեի ծախսը նախատեսվում է իրականացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի համար հատկացված դրամական միջոցների վերաբաշխման միջոցով՝ հաշվի առնելով, որ հիմնականում այս ծրագրի շահառուները նպաստ են ստանում նաև կացարան չունենալու պատճառով։
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդրի լուծում

 

 

[1] https://www.armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf, էջ 46

  • Քննարկվել է

    22.04.2021 - 07.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13507

Տպել

Առաջարկներ`

Наира Чобанян

26.04.2021

առաջարկում եմ անդրադառնալ վարձով բնակվող ընտանիքներին. քանի որ բանկերի միջոցով անհնար է տուն ձեռք բերել իսկՀՀ-ում աշխատավարձն այնքան էլ բարձր չի որ կարողանանք կանկիկ կերպով գնել. 20 տարի և ավել վարձ վճարող ընտանիքների հա դա ուղղակի փրկություն կլինի։ Խնդրում եմ այս հարցը բարձրացնեք ԱԺ-ում կամ այլ համապատասխան կառույցներում։ Շնորհակալություն

Լուսինե Միքայելյան

25.04.2021

Բարև Ձեզ)) Մենք արցախցի ընտանիք ենք։ Ընտանիքս բաղկացած է 6 հոգուց՝ ես, ամուսինս և չորս երեխաներս։ Ունենք բնակարանի խնդիր, քանի որ մեր բնակելի տունը դուրս է եկել մեր վերահսկողությունից։ Ես և ամուսինս ունենք իդեալական վարկային պատմություն , սակայն հիպոտեք ձեւակերպելու համար մեզանից ուզում են աշխատանքից տեղեկանք՝ որը մենք չունենք։ Եթե հնարավոր է մեզ ներգրավվել այս այս ծրագրում, որպեսզի մենք ունենանք բնակարան։

Պելագիա Նազարյան

23.04.2021

Ում ենք դիմում տան համար

Տեսնել ավելին