Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2021 թվականի ապրիլի -ի N -Ն 

ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը պետական աջակցություն տրամադրելու նպատակային ծրագիրը` համաձայն հավելվածի:
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի մայիսի 31-ը՝

1) կառավարություն ներկայացնել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով ամբողջությամբ սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման կարգը, պայմանները ու հիփոթեքային վարկ ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված ընտանիքների ցանկը.

2) համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, մշակել սույն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևը.

3) ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի -ի

N -Ն որոշման 

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ 

  1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
  2. Կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն իրավական, ֆինանսական և կազմակերպական համապատասխան կառուցակարգերի ներդրման միջոցով աջակցելուն` ապահովելով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:
  3. Ծրագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) համապատասխան մարմին (գործատու)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

2) պատասխանատու ստորաբաժանում` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ծրագրի իրականացման համար պատասխանատու նշանակված տվյալ մարմնի համապատասխան ստորաբաժանում.

3) կացարանի կարիք ունեցող ընտանիք` կառավարության կարգով սահմանված սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված ընտանիք.

4) ծրագրի մասնակից` համապատասխան մարմնի ղեկավարին դիմում ներկայացնելու միջոցով ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և ծրագրի մասնակիցների ռեեստրում ընդգրկված կացարանի կարիք ունեցող ընտանիք.

5) ծրագրի մասնակիցների ռեեստր` ծրագրի մասնակիցների և նրանց վերաբերյալ տվյալների միասնական համակարգ, որը ձևավորվում և վարվում է համապատասխան մարմնում.

6) համագործակցող վարկատու կազմակերպություն` կացարանի կարիք ունեցող ընտանիքին սույն ծրագրով սահմանված պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրող վարկատու կազմակերպություն.

7) պետական աջակցություն` ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցություն, որը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
  2. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող է ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` կացարանի կարիք ունեցող մինչև 2000 ընտանիք:
  3. Ծրագրի շրջանակում կացարանի կարիք ունեցող ընտանիքին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ծրագրի շրջանակներում վարկառու և համավարկառու են հանդիսանում կացարանի կարիք ունեցող ընտանիքի բոլոր չափահաս անդամները։
  4. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան, արժեքի առավելագույն չափ է ընդունվում 6.500.000 դրամը, ընդ որում, բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում: Ընտանիքի կազմում երեք և ավելի երեխա ունենալու դեպքում ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքի առավելագույն չափն ավելանում է 1.000.000 դրամի չափով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով՝ սկսած երրորդ երեխայից։ Ընդ որում, մեկ քառ.մ մակերեսի արժեքի առավելագույն չափը չի կարող գերազանցել 100.000 դրամը։
  5. Ձեռք բերվող բնակարանը կամ բնակելի տունը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետություն մարզերում՝ Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս։
  6. Ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրությունն է.

1) առանց կանխավճար, եթե ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքը չի գերազանցում սահմանված առավելագույն չափը, գերազանցելու դեպքում՝ կանխավճարի չափ է սահմանվում առավելագույն չափի և ձեռքբերվող արժեքի տարբերությունը․

2) վարկի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է․

3) վարկի մարման ժամկետ՝ 20 տարի.

4) վարկի մարման եղանակը` անուիտետային, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Ընդ որում, վարկառուի կողմից հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուի համար չի կարող սահմանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն.

5) կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում վարկատու կազմակերպության կողմից չեն գանձվում վարկի հայտի ուսումնասիրման, վարկի տրամադրման, վարկի ձևակերպման միանվագ, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարներ, այդ թվում ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարներ.

6) ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորվում են «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության «Սոցիալական հիփոթեք» ծրագրի շրջանակում։

  • Քննարկվել է

    22.04.2021 - 07.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13506

Տպել

Առաջարկներ`

Наира Чобанян

26.04.2021

առաջարկում եմ անդրադառնալ վարձով բնակվող ընտանիքներին. քանի որ բանկերի միջոցով անհնար է տուն ձեռք բերել իսկՀՀ-ում աշխատավարձն այնքան էլ բարձր չի որ կարողանանք կանկիկ կերպով գնել. 20 տարի և ավել վարձ վճարող ընտանիքների հա դա ուղղակի փրկություն կլինի։ Խնդրում եմ այս հարցը բարձրացնեք ԱԺ-ում կամ այլ համապատասխան կառույցներում։ Շնորհակալություն

Լուսինե Միքայելյան

25.04.2021

Բարև Ձեզ)) Մենք արցախցի ընտանիք ենք։ Ընտանիքս բաղկացած է 6 հոգուց՝ ես, ամուսինս և չորս երեխաներս։ Ունենք բնակարանի խնդիր, քանի որ մեր բնակելի տունը դուրս է եկել մեր վերահսկողությունից։ Ես և ամուսինս ունենք իդեալական վարկային պատմություն , սակայն հիպոտեք ձեւակերպելու համար մեզանից ուզում են աշխատանքից տեղեկանք՝ որը մենք չունենք։ Եթե հնարավոր է մեզ ներգրավվել այս այս ծրագրում, որպեսզի մենք ունենանք բնակարան։

Պելագիա Նազարյան

23.04.2021

Ում ենք դիմում տան համար

Տեսնել ավելին