Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի 39Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգն ընդունվել է՝ ելնելով իրավական որոշակիության ապահովման և դրա կիրառության ընթացքում ծագած հարցերի շտկման անհրաժեշտությունից։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  1. հստակեցվել և լրամշակվել են հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները.
  2. լիցենզավորված անձանց գործունեության խթանմանը նպաստելու համար հանվել է նաև մինչև քսան քառակուսի մետր մակերես ունեցող շենքերի, շինությունների կամ հողատարածքների մասով համաձայնեցման պահանջը, ինչպես նաև սահմանվել է, որ լիցենզավորված անձի բանկային հաշիվների և դրամական միջոցների վերաբերյալ գործարքները կարգի իմաստով համաձայնեցման ենթակա չեն.
  3. լրամշակվել և դյուրինացվել է հայտն ուսումնասիրության ընդունելու ընթացակարգը.
  4. լիցենզավորված անձի գույքի չափագրման, քարտեզագրման և այլ խնդիրներ ծագելու դեպքերում հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում գործարքի կնքումն ապահովելու համար՝ նախատեսվել է հիմնավորված դիմումի հիման վրա գործարքի կնքման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետի երկարաձգման հնարավորություն.
  5. իրավական որոշակիության ապահովման և կարգով սահմանված պահանջների՝ առավել հասցեական ու արդյունավետ իրացման նպատակով կարգը լրացվել է գործարքին համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշման պայմանների՝ լիցենզավորված անձի կողմից կատարման գնահատմանն առնչվող հստակ կարգավորմամբ.
  6. ամրագրվել է արդեն իսկ համաձայնեցված գործարքի կնքումից հետո, դրանում հանձնաժողովի համապատասխան որոշմամբ ամրագրված գործարքի էական և այլ պայմաններին առնչվող փոփոխություն կատարվելու դեպքում, դրա մասով նույնպես հանձնաժողով դիմելու և համաձայնեցնելու պահանջ.
  7. իրավական որոշակիության սկզբունքի ապահովման համատեքստում կարգը լրացվել է մեկ այլ նոր իրավանորմով ևս, ըստ որի՝ արգելվում է գործարքի կնքումը դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին (դրույթներին) չհամապատասխանելու դեպքում․
  8. կատարվել են բովանդակային և խմբագրական բնույթի այլ փոփոխություններ ևս։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի  ընդունումն ուղղված է էներգետիկայի ոլորտի առավել արդյունավետ կարգավորման խթանմանը և բխում է հանրային կարգավորման շահերից:

 

 

 

  • Քննարկվել է

    29.03.2021 - 14.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5846

Տպել