ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
-- ապրիլի 2021 թվականի №--Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը հաստատելու մասին» №39Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 5-րդ կետում «սահմանելու» բառերից հետո լրացնել «լիցենզավորված անձի բանկային հաշիվների, դրամական միջոցների» բառերով.
2) Կարգի 7-րդ կետի՝
ա. 1-ին նախադասության մեջ «համարվում» բառից հետո լրացնել «էներգետիկայի բնագավառում լիցենզավորված (կարգավորվող) գործունեությանը մասնակցող կամ երբևէ մասնակցած» բառերով.
բ. 5-րդ ենթակետում «հողատարածքները» բառից հետո լրացնել «եթե գերազանցում են քսան քառակուսի մետրը» բառերով.
3) Կարգի 9-րդ կետի՝
ա) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) բաժնեմաս (գույք) կամ դրա նկատմամբ իրավունք (այսուհետ՝ բաժնեմաս (գույք)) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող և ձեռք բերող անձանց անվանումը (անունը, ազգանունը և հայրանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը (անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը),».
բ) 4-րդ ենթակետում «դեպքում» բառից հետո լրացնել «համապատասխան հիմնավորմամբ՝» բառերը.
գ) 6-րդ ենթակետում «հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցները» բառերը փոխարինել «կոնտակտային տվյալները» բառերով.
դ) 8-րդ ենթակետից հանել «(գործարքի նախագիծ, գործարքի էական պայմանները պարունակող առաջարկ ու առաջարկն ընդունելու մասին պատասխան և այլն)» բառերով.
4) Կարգի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) Կարգի 14-րդ կետում «հավաստիության» բառից հետո ստորակետը հանել և կետը լրացնել «և ամբողջականության» բառերով.
6) Կարգի 15-18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հայտի ներկայացման օրվանից՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ստուգում են
hայտի (դրան կից ներկայացվող փաստաթղթերի) ճշտությունն ու ամբողջականությունը։ Սույն կարգին համապատասխանության դեպքում հայտն ընդունվում է ուսումնասիրության։
16. Եթե ներկայացված հայտը (դրան կից ներկայացվող փաստաթղթերը) չի (չեն) համապատասխանում սույն կարգին, հայտը չի ընդունվում ուսումնասիրության։
17. Հանձնաժողովը, հայտի (դրան կից ներկայացվող փաստաթղթերի)՝ սույն կարգին չհամապատասխանելու դեպքում հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրության չընդունելու մասին, համապատասխան հիմնավորումներով, իրազեկում է լիցենզավորված անձին:
18. Լիցենզավորված անձը, սույն կարգի 16-րդ կետում նշված անհամապատասխանությունները վերացնելուց հետո, կարող է նոր հայտ ներկայացնել հանձնաժողով, որի պարագայում լիցենզավորված անձը և հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 15-17-րդ կետերով սահմանված պահանջներով ու ժամկետներով: Լիցենզավորված անձն իրավունք ունի հղում կատարել նախկին հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում ներկայացված տվյալները նոր հայտի ներկայացման պահին չեն փոփոխվել։».
7) Կարգի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«23. Գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է, որ գործարքի կնքման ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը, բացառությամբ լիցենզավորված անձի հիմնավորմամբ ավելի երկար ժամկետ սահմանելու դեպքերի։ Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված՝ գործարքի կնքման ժամկետը կարող է երկարաձգվել լիցենզավորված անձի հիմնավորված դիմումի հիման վրա։ Ժամկետների սկիզբը հաշվարկվում է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։».
8) Կարգի 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«25. Արգելվում է սույն կարգի 8-րդ կետում նշված գործարքի կնքումը մինչև հանձնաժողովի կողմից տվյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշում կայացնելը, հանձնաժողովի կողմից տվյալ գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշում կայացնելու, ինչպես նաև գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին (դրույթներին)՝ տվյալ գործարքի չհամապատասխանելու դեպքերում։».
9) Կարգի 25-րդ «չթույլատրված» բառը փոխարինել «չհամաձայնեցված» բառով.
10) Կարգի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«26. Լիցենզավորված անձը պարտավոր է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան պայմանագրի պատճենը։».
11) Կարգը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ կետով.
«26.1. Հանձնաժողովը լիցենզավորված անձի կողմից գործարքին համաձայնություն տալու մասին որոշման պայմանների (դրույթների) կատարումը գնահատում է իր որոշմամբ սահմանված՝ գործարքի էական և այլ պայմանների շրջանակում։».
12) Կարգը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.2-րդ կետով.
«26.2. Լիցենզավորված անձը, հանձնաժողովի որոշմամբ թույլատրված գործարքի կնքումից հետո, դրանում հանձնաժողովի որոշմամբ ամրագրված՝ գործարքի էական և այլ պայմաններին առնչվող փոփոխություն կատարելու դեպքում համապատասխան համաձայնագիրը, սույն կարգին համապատասխան համաձայնություն ստանալու համար, պարտավոր է ներկայացնել հանձնաժողով։».
13) Կարգի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«27. Սույն կարգի 25-րդ կետի համաձայն չհամաձայնեցված կամ արգելված գործարք կնքելու դեպքում հանձնաժողովն իրավասու է լիցենզավորված անձի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ և դիմել դատարան՝ օրենքով սահմանված կարգով գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու համար։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
-
Քննարկվել է
29.03.2021 - 14.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 5848
Տպել