Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___._______ 2021 թվականի                                               N ______ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        <<Կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ  հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021/2022 ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

    ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ.

բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,

գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

2) ասպիրանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ` Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաս­տանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրա­պետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշ­տու­թյան դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    18.03.2021 - 03.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8564

Տպել

Առաջարկներ`

Lusine Stepanyan

02.04.2021

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հանդես է գալիս որպես ոլորտային միակ սպեցիֆիկ բուհը, որտեղ կրթվում և կերտվում են սպորտի, ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի մասնագետները։ Ուստի։շատ կարևոր է բուհի ռազմավարական ծրագրի շրջանակում բացահայտել և զարգացնել նաև գիտական պոտենցիալը։ այս նպատակով պահանջվող ասպիրանտական տեղերը համարվում են անհրաժեշտ և արդիական հատկապես Գ.00.09 և ԺԹ.ՕՕ.Օ1դասիչներով։

Դավիթ Խիթարյան

26.03.2021

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամում կրթվում և պատրաստվում են սպորտի, ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի ոլորտների տարբեր մասնագետներ՝ այդ թվում նաև կինեզիստներ, ում գործունեությունը հիմնվում է բժշկակենսաբանական գիտությունների գիտելիքի վրա, մասնավորապես մարդու ֆիզիոլոգիական օրինաչափությունների և մեխանիզմների իմացության։ Միևնույն ժամանակ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»–ը միակ մասնագիտացված բուհն է, որի տեսլականը և առաքելությունը կայանում է սպորտի և սպորտը սպսարկող ոլորտների մասնագետների պատրաստումը։ Ուստի և՛ բուհի զարգացման, և՛ սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենք համարում հետբուհական կրթության շարունակականությունը վերոնշյալ ուղղությամբ։

Գագիկ Բադադյան

22.03.2021

Ասպերանտական կրթությունը գիտության և կրթության երկարաժամկետ և ռազմավարական զարգացման հիմքն է, քանի որ առանց գիտությամբ զբաղվողների գիտության գոյության մասին անգամ խոսելն անիմաստ է, իսկ տեղերի նման ծավալով կրճատումը հարցականի տակ է դնում երկարաժամկետ զարգացման հնարավորությունները: Ենթադրելի և հասկանալի է, որ նմանատիպ կրճատման պատճառը բյուջետային ծանրաբեռնվածության նվազեցումն է, սակայն այս գնով նվազեցումը դժվար թե ճիշտ լինի, կարելի էր ընդամենը բակալավրի և մագիստրատուրայի անվճար տեղերը կրճատել մի քանիսով, դրա հաշվին պահպանել ասպերանտական կրթության դեպքում առնվազն նախորդ տարիների քաղաքականությունը: Մասնավորեցնեմ խնդիրը ՀՊՏՀ օրինակով․ այս նախագծով բուհին տրվել է ընդամենը 5 տեղ /այդ թվում՝ 1-ը ԱՀ քաղաքացի/, այն դեպքում, երբ 2019-20թթ․ համար միայն 02 դասակարգչի դեպքում էր տրվել 5 տեղ, նմանատիպ փոփոխությունների համար ներկայացված հիմնավորումը բավարար չէ:

Տեսնել ավելին