Մարինե Հովհաննիսյան
10.02.2021
Ավելի մատչելի կլինի,եթե առաջին աստիճանից երկրորդին անցնելիս ուսուցիչը ունենա պահանջվող բաղադրիչներից երեքը:
16 - Կողմ
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը բխում է ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելու, հստակեցնելու, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը, իրավիճակները կարգավորելու անհրաժեշտությունից:
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման գործընթացը ներկայումս կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1321-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1031-Ն հրամանի պահանջներով: Գործընթացի իրականացման ընթացքում հաճախ հանդիպում են խնդիրներ՝ կապված բնութագրիչների՝ հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաների ուսուցիչներին ոչ հավասար հնարավորություններ տալու հետ: Արդյունքում, ուսուցիչների մի խումբ չի կարողանում օգտվել որակավորման տարակարգ ստանալու իր իրավունքից: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում որակավորման տարակարգ ստանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարին դիմում ներկայացրած 74 ուսուցչից 19-ի փաթեթները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված պահանջների միջև առկա անհամապատասխանությունների և որոշ բնութագրիչների անհստակությունների պատճառով:
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն մի շարք հարցեր, որոնք հաճախ հանդիպում են ուսուցիչների կողմից որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամանակ: Սահմանված բնութագրիչներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները հավասար հնարավորություններ կապահովեն հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ «Ֆիզկուլտուրա» առարկան ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների ցանկում՝ վերոնշյալ նախագծով որպես բնութագրիչ ներառվել է նաև ֆիզկուլտուրայի շրջանակներում անցկացվող հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ուսուցիչների կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը:
Նոր տեսակի կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության համավարակի պայմաններում ներդրված հեռավար կրթությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ վերապատրաստման տարբեր դասընթացներ են վարել նաև հեռավար եղանակով: Ուստի, նախագծով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսվում է ներառվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցող հարթակներում վերապատրաստման դասընթաց վարելու մասին բնութագրիչը, ինչպես նաև՝ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստում իրականացնելը: Այսպիսով, ուսուցիչների կողմից նույնաբովանդակ գործունեության վերաբերյալ ներկայացվող բնութագրիչները ամփոփվում են մեկ ընդհանրական բնութագրիչի մեջ:
Նախագծի կարևոր լրացումներից է նոր՝ գիտական աստիճան կամ կոչում ունենալու վերաբերյալ բնութագրիչի ներառումը, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և աճի համար:
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն անհամաձայնությունները, որոնք հանդիպում են ուսուցիչների կողմից որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1321-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1031-Ն հրամանը հիմնավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասով:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
Քննարկվել է
26.01.2021 - 10.02.2021
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 11053
Տպել10.02.2021
Ավելի մատչելի կլինի,եթե առաջին աստիճանից երկրորդին անցնելիս ուսուցիչը ունենա պահանջվող բաղադրիչներից երեքը:
09.02.2021
Առաջարկում եմ 6-րդ կետում ավելացնել 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության. STEM առարկաների կրթության բարելավում» ծրագրի շրջանակում առարկայական չափորոշչի բարելավման աշխատանքային խմբում որպես փորձագետ ընդգրկված լինելը:» Շնորհակալություն
09.02.2021
6-րդ կետի 8-րդ ենթակետի մասին Մեջբերում. «ժ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,» » Դիտարկում. Եթե, օրինակ, ուսուցիչը Որակի եվրոպական հավաստագիր է ստացել մի այնպիսի նախագծի մասնակցելու համար, որի բուն նպատակը եղել է Սուրբ Ծննդյան բացիկներ պատրաստելն ու իրար փոխանացելը: Նման դեպքում, օրինակ, քիմիա կամ մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար իր դասավանդած առարկայի հետ կապ չունեցող նախագծի համար ստացած հավաստագիրը կարո՞ղ է արդյոք հանդիսանալ որակավորման տարակարգի բաղադրիչ: Կարծում եմ, որ սա այդքան էլ չի համապատասխանում տարակարգի որևէ աստիճան շնորհելու տրամաբանությանը: Առաջարկում եմ 6-րդ կետի 8-րդ ենթակետում «ընթացքում» բառից հետո ավելացնել «իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած» բառերը և շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,»: Հարգանքով` Գ.Սիմոնյան