Մարինե Հովհաննիսյան
10.02.2021
Ավելի մատչելի կլինի,եթե առաջին աստիճանից երկրորդին անցնելիս ուսուցիչը ունենա պահանջվող բաղադրիչներից երեքը:
16 - Կողմ
2 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելու, հստակեցնելու անհրաժեշտությունից:
Քննարկվել է
26.01.2021 - 10.02.2021
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 11050
Տպել10.02.2021
Ավելի մատչելի կլինի,եթե առաջին աստիճանից երկրորդին անցնելիս ուսուցիչը ունենա պահանջվող բաղադրիչներից երեքը:
09.02.2021
Առաջարկում եմ 6-րդ կետում ավելացնել 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության. STEM առարկաների կրթության բարելավում» ծրագրի շրջանակում առարկայական չափորոշչի բարելավման աշխատանքային խմբում որպես փորձագետ ընդգրկված լինելը:» Շնորհակալություն
09.02.2021
6-րդ կետի 8-րդ ենթակետի մասին Մեջբերում. «ժ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,» » Դիտարկում. Եթե, օրինակ, ուսուցիչը Որակի եվրոպական հավաստագիր է ստացել մի այնպիսի նախագծի մասնակցելու համար, որի բուն նպատակը եղել է Սուրբ Ծննդյան բացիկներ պատրաստելն ու իրար փոխանացելը: Նման դեպքում, օրինակ, քիմիա կամ մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար իր դասավանդած առարկայի հետ կապ չունեցող նախագծի համար ստացած հավաստագիրը կարո՞ղ է արդյոք հանդիսանալ որակավորման տարակարգի բաղադրիչ: Կարծում եմ, որ սա այդքան էլ չի համապատասխանում տարակարգի որևէ աստիճան շնորհելու տրամաբանությանը: Առաջարկում եմ 6-րդ կետի 8-րդ ենթակետում «ընթացքում» բառից հետո ավելացնել «իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած» բառերը և շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,»: Հարգանքով` Գ.Սիմոնյան