«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
2019 թվականի հունիսի 25-ի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն օրենքով լրացում է կատարվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ «5. բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ» բաժնում, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից տարեկան պետական տուրք է սահմանվել բանկերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների յուրաքանչյուր մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության համար։
Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1292-Ն որոշմամբ սահմանված հավելվածի ձևաչափերով բանկերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկություններ ներկայացնելու հնարավորություն սահմանված չէ, որի արդյունքում «Հարկատու 3» համակարգում տեղեկատվության ոչ լիարժեք լինելու հետևանքով պետական տուրքի հաշվառումը դառնում է ոչ ճշգրիտ:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1292-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ միայն քաղաքաշինության բնագավառում է նախատեսված լիազոր մարմնի կողմից տեղեկությունների տրամադրում՝ այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների, դրանց գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից՝ ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար, մինչդեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափ սահմանված է լիցենզիային կից՝ ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար նաև այլ բնագավառներում:
-
Քննարկվել է
21.01.2021 - 05.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5140
Տպել