Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

_____  _____________ 2021 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Oրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N1292-Ն որոշման հավելվածում.

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետից և կարգի N3 ձևի վերնագրից հանել «քաղաքաշինության բնագավառում» բառերը․

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ ենթակետով.

«4) բանկերին (նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին), ապահովագրական ընկերություններին, վարկային կազմակերպություններին տրված լիցենզիաների, բանկի մասնաճյուղի, ներկայացուցչության (նաև օտարերկրյա),  ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (նաև օտարերկրյա) գրանցման վկայականների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ գրանցման վկայականների գործողության կասեցման և դադարեցման մասին՝ համաձայն սույն կարգի N4 ձևի։ Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները չեն ներկայացվում:»։

3) 3-րդ կետում՝ «սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում» բառերով,

4) 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությունով․

«Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված N4 ձևին համապատասխան  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերին (նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին), ապահովագրական ընկերություններին, վարկային կազմակերպություններին տրված լիցենզիաների, բանկի մասնաճյուղի, ներկայացուցչության (նաև օտարերկրյա),  ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (նաև օտարերկրյա) տրված գրանցման վկայականների վերաբերյալ, ինչպես նաև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ գրանցման վկայականների գործողության կասեցման և դադարեցման մասին։»։

5) 4-րդ կետում «սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում» բառերով:

6) լրացնել N4 ձև՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված ՀՀ կառավարության

2021 թվականի……… ……….N…..-Ն որոշման

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԲԱՆԿԵՐԻՆ (ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ), ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ, ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ (ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ),  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԿԱՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

20__ թ. ________________ ամսվա համար

 _____________________________________________

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

NN ը/կ

Լիցենզավորված, հաշվառման գրանցման վկայական ստացած անձանց վերաբերյալ

Լիցենզիաների
վերաբերյալ

Գրանցման վկայականի վերաբերյալ

լիցենզիան կամ վկայականը ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը, ամիս, տարեթիվը

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի

Լիցենզիաների վերաձևակերպման կամ գրանցման վկայականի փոփոխության վերաբերյալ

Լիցենզիաների կամ գրանցման վկայականի գործողության կասեցման կամ կասեցումը հանելու վերաբերյալ

Լիցենզիաների կամ գրանցման վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ

Ծանոթագրություն

կազմակերպության անվանում,

կազմակերպության պետական գրանցման համարը, 

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

կազմակեր
պության գտնվելու, վայրը

սե
րիան

հա
մարը

գործունեության տեսակը

տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

համարը

գործունեության ոլորտը

տրամա
դրման ամսաթիվը, ամիս, տարեթիվը

անվանումը

հոդվածը

կետը

ենթակետը

որոշման ամսաթիվը, ամիսը տարեթիվը

լիցենզիայի     գրանցված փոփոխությունը

Գրանցման վկայականի փոփոխությունը

կասեցման մասին որոշման ամսա-թիվը, ամիսը, տարեթիվը

կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվ, ամիսը, տարեթիվը

դադարեցման մասին որոշման ամսաթիվ, ամիսը, տարեթիվը

դադարեցման համար ներկայացված և բավարարված դիմումի ամսաթիվ, ամիսը, տարեթիվը

դադարեցման ամսաթիվ, ամիսը, տարեթիվը

լիցենզիա

վկայական

լիցենզիա

վկայականր

լիցենզիա

վկայական

լիցենզիա

վկայական

լիցենզիա

վկայական

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

14.1

14.2

14.3

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատարող

__________________________

____________________

 

Ստորաբաժանման ղեկավար

__________________________

____________________

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(հեռախոսահամարը)

 

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

 

 

 

     

Կից՝ ___ էջ (լրացվում է թվերով և տառերով)

 

     

 

 

 

 

     

____ _________________ 20__ թ.

 

     

 

 

 


 

  • Քննարկվել է

    21.01.2021 - 05.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5141

Տպել