Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ ՀՀ կառավարությունը սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները:
Ներկայումս ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ հաստատված 5-րդ հավելվածով:
Վերոնշյալ հավելվածում բացակայում են որոշ մանկավարժական աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, ինչպես նաև ներառված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դաստիարակների աշխատաժամանակի ռեժիմը: