Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անահիտ Մկրտչյան 07.01.2021 20:38:32 | 1) Արձակուրդը պիտի լինի համակարգված , դպրոցների նման ։ Հնարավորություն տալով աշխատակազմին հանգստանալ միաժամանակ։ Խնայել փոխարինող աշխատակիցներին վճարելու վրա։ 2) Պիտի ներդրվի հանգստի փաթեթ։ 3) Տնօրենի աշխատաժամանակը տստ էության ամենաերկարն է ,նա պիտի վճարվի 1,25 դրույքաչափով։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ _ Գալիս է 8.00_ին գնում է 17.30_ին ,եթե ոչ ավելի ուշ։ Հատկապես փոքր մանկապարտեզներում ,երբ գործավարի,տնտեսվարի կամ դաստիարակի անսպասելի բացակայության դեպքում ,նրանց փոխարինում է տնօրենը։ Մեծ մանկապարտեզներում կան կողմնակի շատ հադտիքներ ,պետք է վերանայել մոտեցումները։ | ||
2 | Անահիտ Մկրտչյան 07.01.2021 20:38:32 | Պարուսույցը , լոգոպեդը, հոգեբանը , ֆիզ հրահանգիչը չպետք է վարձատրվեն դաստիարակներին հավասար դրույքաչափավ ,հաշվի առնելով որ նրանց աշխատանքը անհամեմատ թեթև է դաստիարակի աշխատանքից։ Առաջարկում եմ վճարումները առավել համարժեք կազմակերպել՝ ըստ պատասխանատվության և ծսնրաբեռնվածության։ | ||
3 | Նարինե Հարությունյան 07.01.2021 22:11:59 | Խնդրում եմ,նախագիծը քննարկելիս հաշվի առնել ն/դ հաստատություններում աշխատող մեթոդիստների աշխատանքային դրույքաչափերը։4 խումբ ունեցող մանկապարտեզի մեթոդիստն ու 11 խումբ ունեցող մանկապարտեզի մեթոդիստը վարձատրվում են նույնչափ(այնքան էլ արդար չէ): Կանխավ շնորհակալություն։ | ||
4 | Հերմին Խաչատրյան 09.01.2021 11:21:17 | Առաջարկում եմ ն/դ հաստատության աշխատաժամերի փոփոխություն՝ 8։30֊ 19։30, քանի որ Հայաստանում ժամը 17։00 ոչ մի պետական այլ հաստատություն չի փակվում և ծնողն ընկնում է խնդիրների մեջ՝ երեխային հաստատությունից վերացնելու մասով։ Առաջին հերթի դաստիարակը պետք է իր աշխատանքն ավարտվի 15։30, իսկ երկրորդը՝ 19։30։ Բնականաբար պետք է լինի աշխատավարձի բարձրացում՝ կապված աշխատաժամերի ավելացման հետ։ | ||
5 | Քրիստինե Սողոմոնյան 12.01.2021 05:57:53 | Առաջարկում եմ վերանայել ն/դ հաստատության աշխատակիցների ամենամյա արձակուրդների տեւողությունը,քանի որ թե տնօրենն ու ուս տեղակալը,թե դաստիարակն ու դաստիարակի օգնականը բոլորն էլ 25 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա արձակուրդից են օգտվում։ |