Հիշել նախագիծը

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

««Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

  ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոստային կապի գործունեության ոլորտում հավասար պայմանների ապահովմամբ, ինչպես նաև  վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում միատեսակ պայմանների սահմանմամբ:

1.1. Կարգավորման  ենթակա  հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից հանդիսանում է Համաշխարհային փոստային միության անդամ և պարտավորություն ունի ՀՀ ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը: Դա նշանակում է, որ փոստային կապի ունիվերսալ ծառայությունները պետք է մատուցվեն նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, անկախ դրանց տնտեսապես արդունավետ լինելու գործոնից: 

Փոստային կապի ազգային օպերատորը փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ապահովում է իր 885 փոստային բաժանմունքների միջոցով: Փոստային կապի ազգային օպերատորի կողմից շահագործվող փոստային բաժանմունքները՝ փոստային կապի օբյեկտներ են, որոնց միջոցով իրականացվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և փոստային վճարային ծառայությունների մատուցման ապահովումը: Հայաստանի Հանրապետության փոստային կապի օբյեկտների դասիչները հաստատվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 6 հոկտեմբերի 2005 թվականի N 310-Ն հրամանով, որով սահմանվել է, որ փոստային դասիչը սպասարկող փոստային կապի օբյեկտի տեղակայումը կարող է փոխվել, բացառապես, լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պայմանով: Առանց լիազոր մարմնի համաձայնության փոստային կապի օբյեկտ (փոստային բաժանմունք) չի կարող բացվել կամ փակվել, անգամ, եթե այդ բաժանմունքը աշխատում է վնասով և վճարահաշվարկային ծառայությունների գծով որևէ գործարք չի ունեցել որևէ հաշվետու ժամանակահատվածում:

2006 թվականին փոստային կապի ազգային օպերատորը ստացել է դրամական (փողային) փոխանցումների լիցենզիա: Փոստային կապի ազգային օպերատորը չի դիմել ՀՀ կենտրոնական բանկին իր փոստային բաժանմունքները որպես մասնաճյուղ հաշվառելու նպատակով: Ավելին, լիցենզիա ստանալու օրվանից առ այսօր Փոստային կապի ազգային օպերատորը չի գրանցել որևէ նոր մասնաճյուղ, որը կարող է այդպիսին դիտարկվել «Վճարահաշվարկային համակագերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի համաձայն: Փոստային կապի ազգային օպերատորի փոստային բաժանմունքները փոստային կապի օբյետներն են, որոնք չեն հանդիսանում ընկերության մասնաճյուղեր և գրանցված չեն որպես մասնաճյուղ իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում: Հաշվի առնելով վերը նշվածը՝ նպատակահարմար չէ փոստային կապի ազգային օպերատորի փոստային բաժանմունքները դիտարկել որպես վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղեր և դրանց հաշվարկով տարեկան պետական տուրք հաշվարկել: Փոստային կապի օբյեկտների համար պետական տուրքի վճարումը կառաջացնի անհամաչափ և տվյալ բիզնեսի արդյունքներով չծածկվող ծախս, որը հետագայում պետության կողմից փոստային կապի ազգային օպերատորի սուբսիդիա տրամադրելու խնդիր կառաջացնի, կամ առաջ կբերի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների բարձրացման պահանջ («Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, 18-18.2 հոդվածներ):  

Փոստային կապի ազգային օպերատորն իր գործառույթներով (հատկապես՝ պետությունից պատվիրակված գործառույթներով) տարբերվում է այլ վճարահաշվարկային կազմակերպություններից, որոնք չունեն երկրի ողջ տարածքում սպասարկման կետեր ունենալու և սպասարկում իրականացնելու պարտավորություն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության փոստային ենթակառուցվածքի կարևոր մաս կազմող հանրային փոստային ցանցին վերաբերվող պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն իրավաչափ և տրամաբանական տարբերակում մտցնել փոստային բաժանմունքների և այլ վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի միջև, հիմքում ունենալով այն կարևոր նախապայմանը, որ հանրային փոստային ցանցի փոստային բաժանմունքները երկրի ողջ տարածքում բացվել են փոստային հասանելիությունն ապահովելու նպատակով, իսկ այլ վճարահաշվարկային կազմակերպությունները մասնաճյուղեր գրանցում են միայն և բացառապես բիզնես նպատակահարմարությունից ելնելով:

 

  1. Կարգավորման առարկան

  Սահմանել Հայաստանի Հանրապետության փոստային ենթակառուցվածքի կարևոր մաս կազմող հանրային փոստային ցանցին վերաբերվող պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն իրավաչափ և տրամաբանական տարբերակում մտցնել փոստային բաժանմունքների և այլ վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի միջև, ինչպես նաև սահմանել միատեսակ պայմաններ ներպետական փոստային ծառայությունների մատուցման դեպքում:

 

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

  ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ներպետական փոստային ծառայությունների մատուցման դեպքում սահմանել միատեսակ պայմաններ բոլոր մատուցողների համար, բացառելով խտրականությունն ու անհավասար մրցակցային պայմանները, ինչպես նաև կսահմանվեն հանրային փոստային ցանցին վերաբերվող պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն իրավաչափ և տրամաբանական տարբերակում մտցնել փոստային բաժանմունքների և այլ վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի միջև:


                                                        

                                                  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման  կամ նվազեցման մասին

 

    ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

    ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություն  կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը

 

««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա:

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի հեղինակների

««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:                                                                

 

 

 

  • Քննարկվել է

    24.12.2020 - 08.01.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Փոստային կապ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5644

Տպել