Հիշել նախագիծը

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

 

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«հանրային փոստային ցանց՝ փոստային կապի ազգային օպերատորի կողմից շահագործվող փոստային կապի օբյեկտների, փոստային տրանսպորի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն միջոցների ամբողջություն, որոնց նկատմամբ պահանջները սահմանվում են լիազոր մարմնի կողմից և որոնց միջոցով փոստային կապի ազգային օպերատորը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և իրականացնում է միջազգային փոստափոխանակում Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան.

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի՝

  1. 10-րդ հոդվածի «գ» և «դ» կետերում «սահմանում է» բառերը փոխարինել «հաստատում է» բառերով,
  2. 10-րդ հոդվածի «ե» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ե) սահմանում է փոստային օբյեկտների դասիչները և որոշում է կայացնում հանրային փոստային ցանցի մաս կազմող փոստային բաժանմունքներ հիմնադրելու կամ դրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ.

 

  1. 10-րդ հոդվածը լրացնել «ժգ» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժգ) իրականացնում է փոստային կապի ազգային օպերատորի հանրային փոստային ցանցի մաս կազմող փոստային կապի օբյեկտների պետական հաշվառումը՝ որպես իրավաբանական անձի տարածքային ստորաբաժանում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ կարող են մատուցել միայն այն փոստային կապի օպերատորները, որոնք ապահովել են հանրային փոստային ցանցի համար լիազոր մարմնի կողմից սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ փոստային բաժանմունքների և փոստային կապի օբյեկտների քանակությունն ու տարածքային տեղակայումը:»:

      ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածի՝

  1. 3-րդ պարբերությունից հանել «դեղին հենք և» բառերը,
  2. 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Փոստափոխանակման համար փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտի անցումը դեպի փոստային կապի օբյեկտներ և բեռնային համալիրներ կատարվում է առաջնահերթ և անվճար: Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտային միջոցների համար կայանման վճարներ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվող կայանատեղի վճարներ չեն գանձվում:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի՝

  1. 17-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է գույքահարկից, հողի հարկից, տեղական հարկերից, տեղական տուրքերից և վճարներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը համարվող տարածքների վարձակալման կամ օգտագործման համար նախատեսված վճարներից և վարձավճարներից:»:

  1. 17-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություննրով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հանրային փոստային ցանցի մաս կազմող փոստային բաժանմունքները, ինչպես նաև այլ փոստային կապի օբյեկտները չեն հանդիսանում փոստային կապի ազգային օպերատորի մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ: Նշված փոստային կապի օբյեկտների պետական հաշվառումը, որպես իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող հանրային փոստային ցանցի մաս կազմող փոստային բաժանմունքները չեն հանդիսանում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության  մասնաճյուղեր և ենթակա չեն հաշվառման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:  Նման փոստային բաժանմունքների տարածքին, տեխնիկական-ծրագրային հագեցվածությանն ու անվտանգությանը վերաբերվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:»:

 

 

 

  • Քննարկվել է

    24.12.2020 - 08.01.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Փոստային կապ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5643

Տպել