ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշումը և 2020 թվականի օգոստոսի 5-ի N ՀՀ ԷՆ-ՄԱԾՁԲ-20/48-248-20 պայմանագրի 7.5-րդ կետը, ինչպես նաև նշյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 357-20 Համաձայնագրի 1-ին կետի 1․1-րդ ենթակետը, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ Որոշման մեջ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ Որոշման համաձայն «Ազգային ստանդարտների մշակման» աշխատանքներով սահմանված էր թվով 30 ազգային ստանդարտների մշակում, որի համար պետական բյուջեից պետք է հատկացվեր 14․123․4 ՀՀ դրամ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշման 11-րդ հավելվածով թվով 3 ստանդարտների մշակումը հանվել է և համապատասխանաբար գումարը նվազեցվել է 13․102․2 ՀՀ դրամով։ Նշված Որոշման փոփոխության արդյունքում 2020 թվականին մշակվող ազգային ստանդարտների քանակը կկազմի թվով 27։
Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և Որոշումը հապատասախանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշմանը՝ իրավական հակասություններից խուսափելու համար։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում՝ «Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներից» նվազեցվելու է 1․021․200 (մեկ միլիոն քսանմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ համապատասխանաբար սահմանելով թվով 27 ազգային ստանդարտների մշակում։
-
Քննարկվել է
15.12.2020 - 08.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5161
Տպել