Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

2020 թվականի N    Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշման 1-ին կետով հաստատված 11-րդ հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 1149-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման N 1 հավելվածում «14.123.4» թիվը փոխարինել «13․102․2» թվով։

2) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «Լեգիոնելլա սպպ․և/կամ լեգիոնելլա պնեումոֆիլիա-ի (Legionella spp. և/կամ Legionella pneumophila) հայտնաբերումն ու հաշվարկը սահմանող» բառերը փոխարինել «գամմա-ճառագայթային սպեկտրաչափական» բառերով։

3) Որոշման N 1 հավելված 1-ի 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «8) Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ․տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ, որի միջոցով սահմանվում է ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակի հսկիչ նմուշին և դրա օգտագործմանը ներկայացվող պահանջներ։»։

4) Որոշման N 2 հավելվածի Ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկի «4. Ջրի որակ» բաժնից հանել 4․3 կետը, «8. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» բաժնից՝ 8․2 և 8․3 կետերը։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    15.12.2020 - 08.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5159

Տպել