Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 78-րդ կետով սահմանված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձնելու կարգը, սակայն ըստ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարելու իրավունքը համարվում է դադարած, միաժամանակ վարելու իրավունքը դադարում է նաև անձի անգործունակ ճանաչելու, հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ առկա համապատասխան տեղեկատվության դեպքում ևս, իսկ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ՝ նշված դեպքերում դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:

Որոշման N 1 հավելվածի 80-րդ կետի 6-րդ ենթակետում տեխնիկական վրիպակի արդյունքում «C1E» ենթակարգը նախատեսվել է «CE» կարգի փոխարեն։

Որոշման N 1 հավելվածի N 5-րդ և 6-րդ ձևերով համապատասխանաբար սահմանված է վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերը։

Որոշումների բովանդակության նկարագրական մասում տեղ է գտել տեխնիկական վրիպակ։

Մասնավորապես, նախատեսվում է վարորդական վկայականը փոխանակելիս կամ դրա կրկնօրինակ տալը մերժելիս հաշվի առնել քննությունների արդյունքները, այն դեպքում, երբ վարորդական վկայականի փոխանակման կամ դրա կրկնօրինակը տալու գործողությունների համար որակավորման քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ։

    

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Առաջարկվում է Որոշման որոշման N 1 հավելվածի՝

  1. 78-րդ կետում առկա «զրկում» հասկացությունը դրա առավել լայն իմաստով օգտագործելու նպատակով փոխարինել «դադարեցում» հասկացությամբ,
  2. 80-րդ կետի 6-րդ ենթակետում որպես կարգ նախատեսված «C1E» ենթակարգը փոխարինել «CE» կարգով,
  3. N 5-րդ և 6-րդ ձևերում «հաշվի առնելով ընդունված ______________ քննության արդյունքները» բառերը համապատասխանաբար փոխարինել «կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա» բառերով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ  ոստիկանության կողմից:

 

  1. 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերի նկարագրական մասի բովանդակությունը, ինչպես նաև վերացնել առկա հակասությունները և  տեղ գտած վրիպակը։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

                                                            

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդումանբ պետական բյուջեում  ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:  

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    15.12.2020 - 30.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6268

Տպել