Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                     ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ      

   ՈՐՈՇՈՒՄ

                                                                                   

--------- 2020 թվականի N      -Ն

                                                        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի  N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեվերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78.Տրանսպորտային միջոցներ վարելու դադարեցված իրավունքը վերականգնվում է և վարորդական վկայականները վերադարձվում են վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` սույն կարգով սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո:»,

2) 80-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6) «D1E» ենթակարգը և «DE» կարգը` «AM», «A1», «B1», «C1», «C1E» և «D1» ենթակարգերի, «A», «B», «BE», «C», «CE» և «D» կարգերի նկատմամբ:»,

3) N 5-րդ և 6-րդ ձևերում «հաշվի առնելով ընդունված ______________ քննության արդյունքները» բառերը համապատասխանաբար փոխարինել «կողմից ներկայացված փաստաթղթերը հիմք ընդունելով» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                «     » ________  2020 թ.

 

                                                                                                                   ք.Երևան  

  • Քննարկվել է

    15.12.2020 - 30.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6269

Տպել