««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»» ՍՊԸ
10.12.2020
Կարծում ենք, որ Նախագծի Հավելվածի 132-144-րդ կետերում անհրաժեշտ է նշել, որ խոսքը վերաբերում է գազաբաշխիչ կայաններին
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»_______ 2020 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը՝ համաձայն հավելվածի:
1) Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) պետական պահպանության ենթակա են նաև այն օբյեկտները, որոնցում իրականացվող գործունեությունների լիցենզավորման կարգերով նախատեսված է պետական պահպանության մասին ուղղակի պահանջ:
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների և լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչները պետական պահպանության պայմանագրեր են կնքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, իսկ պետական պահպանության համար նախատեսված վճարները ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
------- -------- 2020
ք.Երևան
«Հավելված
ՀՀ կառավարության 2020թ. -------ի
« »-ի թիվ -------Ն որոշման
ՑԱՆԿԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
N |
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
1. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շենք |
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարություն (2-րդ և 3-րդ մասնաշենքեր) |
3. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շենք |
4. |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենք (հասցե՝ փ. Աբովյան 9) |
5. |
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենք՝ հարակից շինություններով |
6. |
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության շենք |
7. |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքեր |
8. |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենք |
9. |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության շենք |
10. |
Երևան քաղաքի դատախազության շենք |
11. |
Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների շենքեր |
12. |
Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական և կայազորների զինվորական դատախազությունների շենքեր |
13. |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ք. Երևան, Մովսես խորենացի 3, 7, 7ա շենքեր |
14. |
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության շենք |
15. |
Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի շենք |
16. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շենք |
17. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենք |
18. |
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի շենք |
19. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք |
20. |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի շենք |
21. |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք |
22. |
Անվտանգության խորհրդի գրասենյակի շենք |
23. |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շենք |
24. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի շենք |
25. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շենք |
26. |
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ |
27. |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շենք |
28. |
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքեր (ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2) |
29. |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
30. |
Միգրացիոն ծառայության շենք (ք. Երևան) |
31. |
«Հատուկ կացարան» ՊՈԱԿ |
32. |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք |
33. |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք ք. Երևան Բյուզանդ 1/3 (երկու հենակետ) |
34. |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք ք. Երևան Կոմիտաս 35/2 (երկու հենակետ) |
35. |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք Միկոյան 7 (մեկ հենակետ) |
36. |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ուսանողական 10 (մեկ հենակետ) |
37. |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի շենք Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թումանյան 26 (մեկ հենակետ) |
38. |
Սոցիալական ապահովության ծառայության գլխամասային գրասենյակ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նալբանդյան 13, 0010) |
39. |
Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքեր |
40. |
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ |
41. |
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ |
42. |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (ք. Երևան) |
43. |
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ |
44. |
Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան |
45. |
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան) |
46. |
Հայաստանի ազգային գրադարան |
47. |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ |
48. |
Հայաստանի ազգային պատկերասրահ |
49. |
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Սիսիանի պատկերասրահ |
50. |
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Հրազդանի պատկերասրահ |
51. |
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Մարտունու պատկերասրահ |
52. |
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ |
53. |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ |
54. |
Հայաստանի պատմության թանգարան |
55. |
«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ |
56. |
Ռուսական արվեստի թանգարան |
57. |
«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ |
58. |
«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ |
59. |
«Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ |
60. |
«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ |
61. |
«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ |
62. |
«Էրեբունի» թանգարան |
63. |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Շենգավիթի և Կարմիր բլրի մասնաճյուղերի շենքեր |
64. |
«Երևանի պատմության թանգարան» ՊՈԱԿ |
65. |
«ՀՀ Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ |
66. |
«Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ |
67. |
«Դիլիջանի երկրագիտական թանգարան» ՀՈԱԿ (ք. Դիլիջան) |
68. |
«Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ |
69. |
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան» (ք. Էջմիածին) |
70. |
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան |
71. |
«Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատզգրական պայքարի ազգային թանգարան» ՊՈԱԿ |
72. |
«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ |
73. |
«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան |
74. |
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ |
75. |
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ (մասնաշենքեր) |
76. |
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖՖՓԱՊ-ի մասնաճյուղ |
77. |
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղ |
78. |
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղ |
79. |
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային մասնաճյուղ |
80. |
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ |
81. |
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոն (ՀՀ Արագածոտնի մարզի, Կարբի համայնքի 1-ին փողոցի 4-րդ նրբանցք թիվ 56) |
82. |
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ |
83. |
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն |
84. |
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կ. Ուլնեցու 68, 0069) |
85. |
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ |
86. |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք |
87. |
«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
88. |
«Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
89. |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) |
90. |
«Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբարատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ք. Երևան, Ալիխանյան Եղբայրներ 2 |
Քննարկվել է 10.12.2020 - 25.12.2020 Տեսակ Որոշում Ոլորտ Անվտանգություն Նախարարություն Ոստիկանություն Դիտումներ` 6824 10.12.2020 Կարծում ենք, որ Նախագծի Հավելվածի 132-144-րդ կետերում անհրաժեշտ է նշել, որ խոսքը վերաբերում է գազաբաշխիչ կայաններին |