«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում նկատվում է ջրային պաշարների նվազեցման միտում, ուստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանության համար անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ ձևավորվող ջրառաջարկի և փաստացի ջրապահանջարկի վերաբերյալ։ Ինչը հնարավոր է դառնում ջրավազանային կառավարման պլանների առկայության պարագայում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն, 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն եւ 2017 թվականի մարտի 9-ի N 240-Ն որոշումներով հաստատվել են Արարատյան, Հարավային և Ախուրյանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները, Սևանի և Հրազդանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները ներկայումս գտնվում են մշակման փուլում, որնցից հետո կմշակվի Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը։
Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև կարևորելով ջրառաջարկի և ջրապահանջարկի ճշգրիտ գնահատումը, ջրային ռեսուրսի հավասարաչափ բաշխումը ըստ գերակայությունների և տնտեսական ոլորտների, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով, որով ամրագրվել է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմք: Առաջարկված դրույթին համապատասխան խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, դրանց հավասարաչափ բաշխմանը ըստ գերակայությունների, ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
09.12.2020 - 24.12.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ջրային տնտեսություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7755
Տպել