«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում»։
Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասից հանել «, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների» բառերը,
2) 4-րդ մասից հանել «(անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից)» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
09.12.2020 - 24.12.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ջրային տնտեսություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7756
Տպել