ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել 11-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

«11) ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 10 նիշի մակարդակով, ինչպես նաև հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը, 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով։»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 358.2-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 358.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ իրականացվում է հետագծելիություն 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին (այսուհետ սույն հոդվածում` Համաձայնագիր) համապատասխան:
  2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված` դրանց նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքների նկատմամբ հետագծելիություն իրականացվում է Կառավարության սահմանած դեպքերում:
  3. Համաձայնագրին համապատասխան հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող, հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը:
  4. Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

Համաձայնագրին համապատասխան հետագծելիության ենթակա ապրանքատեսակների ցանկում ներառված` սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հետագծելիության ենթակա ապրանքների ապրանքային մնացորդները հաշվառվում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հետագծելիության ազգային համակարգում ներառելու նպատակով` կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում են հետագծելիության ենթակա ապրանքների ապրանքային մնացորդների վերաբերյալ տեղեկություն` հարկային մարմնի սահմանած ձևով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հետագծելիության ենթակա ապրանքատեսակների ցանկը հաստատելու և (կամ) ցանկում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի գտնվող հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ենթակա են հետագծելիության ազգային համակարգում ներառման Համաձայնագրով սահմանված կարգով:

  • Քննարկվել է

    23.11.2020 - 08.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5720

Տպել