Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ:

  1. Նպատակը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման  գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագիծը համապատասխանում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին:

Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը` մասնավորապես ապահովելով Ներդրողների պաշտպանվածություն ցուցիչով առաջընթաց` 53-ից 32-րդ տեղ:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Առկա չեն:

 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

----

 

                                   Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագիծը տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում և www.e-draft.am կայքում:

2

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

Նախագծի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ  բաժնի պահանջի կատարմամբ, որը քննարկվել է  գործարար համայնքի ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներում:

4

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

  • Քննարկվել է

    21.06.2017 - 07.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10125

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Նազարյան

28.06.2017

Կարծում եմ, որ նախատեսված փոփոխությունները որևէ կերպ չեն ծառայում հայտարարված բարձր նպատակների իրականացմանը։ Դրանք ընդամենը օրենքում չնչին խմբագրական փոփոխություններ են, որոնք բաժնետիրական ընկերությունների կառավարման վրա որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող։ Անգամ 500 թիվը 50 փոխարինելը ըստ էության որևէ շոշափելի փոփոխության չի կարող հանգեցնել, քանի որ ՀՀ-ում 50 և ավելի բաժնետեր ունեցող ԲԸ կարելի է մատերի վրա հաշվել։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.06.2017

Ողջունում եմ նախագիծը: Շատ լավ առաջարկություն է գործարար միջավայրում թափանցիկություն ապահովելու եւ կառավարման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջարկւ կնպաստի նաեւ Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության ակտիվացմանը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին