Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետը «ներկայացուցիչ`» բառից հետո լրացնել «բացահայտելով գործարքի բոլոր էական հանգամանքները, որոնք առնչվում են փոխկապակցվածությանը`» բառերով:

Հոդված 2. Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի «է)» կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 «է) տեղեկություններ այլ իրավաբանական անձի մասին, որում նշված անձն զբաղեցնում է ղեկավար (խորհրդի նախագահ կամ անդամ, տնօրեն, գլխավոր տնօրեն կամ վարչության, տնօրինության անդամ և այլն) կամ այլ հիմնական պաշտոն, ինչպես նաև այդ պաշտոնում նրա իրավասություններն ու պարտականությունները.»:

 Հոդված 3. Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում 500 թիվը փոխարինել 50 թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    21.06.2017 - 07.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10124

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Նազարյան

28.06.2017

Կարծում եմ, որ նախատեսված փոփոխությունները որևէ կերպ չեն ծառայում հայտարարված բարձր նպատակների իրականացմանը։ Դրանք ընդամենը օրենքում չնչին խմբագրական փոփոխություններ են, որոնք բաժնետիրական ընկերությունների կառավարման վրա որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող։ Անգամ 500 թիվը 50 փոխարինելը ըստ էության որևէ շոշափելի փոփոխության չի կարող հանգեցնել, քանի որ ՀՀ-ում 50 և ավելի բաժնետեր ունեցող ԲԸ կարելի է մատերի վրա հաշվել։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.06.2017

Ողջունում եմ նախագիծը: Շատ լավ առաջարկություն է գործարար միջավայրում թափանցիկություն ապահովելու եւ կառավարման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջարկւ կնպաստի նաեւ Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության ակտիվացմանը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին