Հիշել նախագիծը

«Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել նախադպրոցական կրթական ծառայությունների այլընտրանքային, ծախսարդյունավետ  մոդելներ:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանի Հանրապետության նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի արդյունքում կրճատվել են նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը: Նախադպրոցական հաստատություններ համայնքային ենթակայության են և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն  աղերսվում է  տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում նախադպրոցական տարիքի երեխաների միջև:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝  ուսումնասիրելով վերջին տարիներին գործընկեր կազմակերպությունների (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացչութուն  և «Աստղացոլք» ՀԿ) կողմից ձեռնարկված միջոցառումները՝ առաջարկում է ծախսարդյունավետ մոդելներ, որոնց ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել կառավարման մեջ:

 

 

  1. Կարգավորման առարկան

 

Հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորվել այլընտրանքային նախադպրոցական կրթության հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Այլընտրանքային մոդելների ներդրմամբ հնարավորություն ընձեռել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու  նախադպրոցահասակ բոլոր երեխաներին:

  • Քննարկվել է

    22.10.2020 - 07.11.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7321

Տպել