Հիշել նախագիծը

«Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ hոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով`

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

                                                             

 

Հաստատել «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի

                                                                                                «_____» _______2020թ.   N____   hրամանի

 

 

 

 

ԿԱՐԳ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԴՐՄԱՆ

 

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն կարգով կարգավորում են նախադպրոցականկրթությանայլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները (այսուհետ՝ մոդելներ) և դրանց ներդրման հետ կապված ընթացակարգերը:
  2. Մոդելների ներդրման հիմնական խնդիրներն են.

1) հանրապետության բազմաբնակավայր բնակավայրերում ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության հաստատություններ, որոնք  հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:

2) Մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման համակարգում:

3) Այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում:

  1. Մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի իրականացվում:

 

 

  1. Մոդելների ներդրման գործընթացի ընդհանուր նկարագրությունը
  2. Մոդելների ներդրումն իրականացվում է հետևյալ հիմնական փուլերով.
  • համայնքների կողմից հայտեի ներկայացում.
  • ներկայացված հայտերի գնահատում, բնակավայրերի ընտրություն և համապատասխան մոդելի հաստատում.
  • դրամաշնորհի հատկացում.
  • հաշվետվությունների ընդունում:

 

  1. Բնակավայրերի ընտրություն

 

1) Շահագրգիռ համայնքները հայտերը և կից պահանջվող փաստաթղթերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում նախարարության կողմից սահմանված  ժամկետում:

2) Հայտերի ընդունման ժամկետներն ու պահանջվուղ փաստաթղթերի ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում:

3) Ներկայացված հայտերն ուսումնասիրվում և հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

4) Հայտը պետք է ներառի.

ա. դիմում համայնքի ղեկավարի կողմից,

բ. նախընտրելի մոդելի մատնանշում,

գ. վիճակագրական տեղեկություններ բնակավայրում նախադպրոցահասակ երեխաների թվի և նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության ֆիզիկական վիճակի մասին:

5) Ընտրության ժամանակ, յուրաքանչյուր տարի, առաջնահերթությունը տրվում է այն բնակավայրերին, որոնց համար ներկայացված հայտում ավելի լավ են արտահայտված մոդելի ներդրման ուղղությամբ իրականացվող գործողությունները, նշված են մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները:

6) Առաջնահերթություն է տրվում նաև այն բնակավայրերին, որոնք

ա) ընդգրկված են ՀՀ Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում և իրավասու են ստանալ սոցիալական աջակցություն,

բ) բնակեցված են հիմնականում  ազգային փոքրամասնություններով,

գ) ունեն սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ: Բնակավայրի սոցիալ-տնտեսական կարգավիճակը սահմանվում է մարզպետարանների կողմից ստացված վիճակագրության հիման վրա և ներառում է հետևյալ հիմնական չափանիշները՝ համայնքի բյուջեի չափը, համայնքի ընդհանուր բյուջեում կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների տոկոսը, գործազուրկների տոկոսը, նպաստառու ընտանիքների տոկոսը, հաշմանդամների տոկոսը, կենսաթոշակառուների տոկոսը,  համայնքի աղքատության մակարդակը:

 

  • Մոդելներ ներդրման համար ֆինանսական միջոցների տրամադրումը

 

  1. Նախարարության կողմից ֆինանսական միջոցները հատկացվում են դրամաշնորհի միջոցով՝ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի համաձայն:

7.Հատկացվող միջոցները նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար:

  1. Տրամադրվող գումարների վճարումը կատարվում է համայնքի գանձապետական հաշվին (ենթահաշվին), համաձայն նախարարության և համայնքի միջև կնքվող պայմանագրի: Ֆինանսավորումն իրականացվում է համաձայն պայմանագրով նախատեսված բյուջեի և վճարման ժամանակացույցի:

 

 

IV Առաջարկվող մոդելների նկարագրությունը

 

9.Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 1 /4-4,5 ժամ/

Նորաստեղծ նախադպրոցական ծառայությունները կարճօրյա են՝ 3.5 - 4 ժամ տևողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման, նախատեսված՝ 3-6 տարեկան երեխաների համար: Խմբում երեխաների առավելագույն քանակ` 30 երեխա:

Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Ծառայության հետագա գործունեության շարունակականություն ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝

  • սաների մեկանգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.
  • գրենական և տնտեսական պարագաների տրամադրում
  • պահպանման ծախսեր:

 

10.Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 2 /8 ժամ/

          Այս տարբերակը կարելի է կիրառել, եթե նախադպրոցական տարիքի երեխաների թիվը փոքր է (15-20 երեխա) և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

          Տարիքային խումբը՝ 3-6 տարեկաններ (խառը տարիքային խումբ):

Ծառայության հետագա գործունեության շարունակականություն ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝

  • սաների 3 անգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.
  • գրենական և տնտեսական պարագաների և սպասքի տրամադրում.
  • պահպանման ծախսեր:

 

11.Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 3 /4-4.5 ժամ/

Այս տարբերակը կարելի  է  կիրառել,  եթե  համայնքում  3-6  տարեկան  երեխաների  թիվը  շատ  փոքր  է (մինչև 15 երեխա) և համայնքը չունի  միջոցներ մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   բնակավայրում   կա   տուն,   որն   ունի   համապատասխան պայմաններ երեխաներին ընդունելու համար։

          Ծառայության համակարգումը կարող է լինել ինչպես կենտրոնացված, այնպես էլ ապակենտրոնացված։ Համայնքի կողմից կենտրոնացված կառավարումը կարող է հանգեցնել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայության համակարգման։

Խնամառուն պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Տվյալ տնային         տնտեսությունը պետք է պատրաստակամություն          հայտնի        և ունենա համապատասխան պայմաններ ծառայությունը կազմակերպելու համար։

Ծառայության հետագա գործունեության շարունակականություն ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝

  • սաների մեկանգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.
  • գրենական և տնտեսական պարագաների տրամադրում
  • պահպանման ծախսեր:

Քնելու հնարավորությունը  բացակայում է:

 

12.Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 4 /8 ժամ/

           Այս տարբերակը կարելի է կիրառել, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքը ունի միջոցներ, բայց չունի շենքային պայմաններ։

 Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   համայնքում   կա   տուն,   որն   ունի   համապատասխան պայմաններ մինչև 15 երեխա ընդունելու համար։

                    Ծառայության համակարգումը կարող է լինել ինչպես կենտրոնացված, այնպես էլ ապակենտրոնացված։ Համայնքի կողմից կենտրոնացված կառավարումը կարող է հանգեցնել մինչև  3  տնային  պայմաններում  մատուցվող  ծառայության համակարգման։

Տվյալ տնային        տնտեսությունը պետք      է        պատրաստակամություն   հայտնի և ունենա համապատասխան պայմաններ ծառայությունը կազմակերպելու համար։ Խնամառուն հանդիսանում է ընտրված տան մայրը/տատիկը, ով պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն:

Ծառայության հետագա գործունեության շարունակականություն ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝

  • սաների 3 անգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.
  • գրենական և տնտեսական պարագաների և սպասքի տրամադրում:
  • պահպանման ծախսեր:

Քնելու հնարավորությունը  ապահովված  է:

          

13.Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 5

 Առաջարկվող տարբերակը կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում:

ՀՀ գործող օրենսդրության պայմաններում  կարելի է ձևավորել  նախատեսված նախադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման համար նախատեսվող ուսումնական հաստատությունները: Դրանք կարելի է հիմնադրել հետևյալ եղանակներով.

  • Տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով: Ստեղծման այս եղանակը բնորոշ է իրավաբանական անձանց. մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Մասնաճյուղը առանձին իրավաբանական անձ չէ, այն մաս է կազմում արդեն իսկ գործող կազմակերպությանը: Մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից և գործում են նրա լիազորագրի հիման վրա: Այս իմաստով, համայնքին որևէ կերպ ձեռնտու չէ, բացի կրթադաստիարակչական ծառայություն մատուցող մասնագետից, նաև ընդունել վարչական աշխատող: Սակայն հնարավոր է, որ բնակավայրում գործող մանկապարտեզի մասնաճյուղի ղեկավարի գործունեությունը և դրանով պայմանավորված նրա պարտականությունները հանձնարարվեն համայնքի կենտրոնում գործող տվյալ մանկապարտեզի ղեկավարին կամ որևէ այլ վարչական աշխատողի:
  • Առանց որևէ մասնաճյուղի ստեղծման կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու միջոցով, փոփոխություն կատարելով  գործող նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ, որով «նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության վայրը» բաժնում կկատարվի լրացում՝ համապատասխան բնակավայրի հասցեի մասով, այն հասցեի, որտեղ  պլանավորվում է ծավալել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայությունների մատուցումը:

 

14.Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 6

Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից 6 տարեկանների համար:

Նախատեսվում է բացել 1-ամյա նախադպրոցական խմբեր: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:

Մոդելը հեշտությամբ կարող է իրականացվել գյուղական բնակավայրերում: Մոդելի առավելությունն այն է, որ հիմնվում է դպրոցների առկա խոշոր ցանցի վրա: Իրականացվող ծրագիրը պետք է ուղղված լինի երեխայի համակողմանի զարգացման պայմանների ստեղծմանը և դպրոցին նախապատրաստելուն, ուստի կընդգրկվեն հիմնականում հաջորդ ուսումնական տարում առաջին դասարան գնացող 5-ից 6 տարեկան երեխաները:

 Երեխաների թիվը կախված կլինի համայնքում առկա 5-ից 6 տարեկանների թվից, դիմումների քանակից, ինչպես նաև ֆիզիկական պայմաններից:

 

15.Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 7

Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից 6 տարեկան երեխաների համար:

Այս մոդելը կարող է իրականացվել ցանկացած համայնքում, որտեղ կա դպրոց: Կկազմակերպվեն երեքամսյա նախապատրաստական դասընթացներ 5-ից 6 տարեկանների համար, որոնք նոր ուսումնական տարում պետք է հաճախեն 1-ին դասարան:

Կիրականացվի դպրոցական ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կամ ամառային արձակուրդների ընթացքում` կախված տվյալ դպրոցի ֆիզիկական պայմաններից: Ծրագրում առաջին հերթին կընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Այս մոդելի դեպքում կարող է օգտագործվել նաև 6 տարեկանների համար դպրոցում ստեղծված դասասենյակը, ինչի արդյունքում ներդրումային ծախսերը ևս էապես կնվազեն:

 

  1. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 8 (մոբայլ )

Այս մոդելի ընտրությունը նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը շատ փոքր է (մինչև 15), և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։

Նպատակահարմար  է  կիրառել  խոշորացված  համայնքում,  եթե  համայնքում  առկա  է  գործող համայնքային հաստատություն/ կամ հարմար տուն։ Ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։

Ցանկալի է, որ թիմի մասնագետները բնակվեն ծառայության մատուցման տարբեր համայնքներում. դա կկրճատի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։

Մոդելը հիմնականում շեշտադրում է զարգացումն ու կրթությունը՝ դուրս թողելով խնամքի բաղադրիչը։ Հաշվի առնելով, որ խառը տարիքային խմբով է առաջարկվում աշխատել, շեշտադրումները կլինեն համագործակցային ոգին և թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը։

Քնելու հնարավորությունը  բացակայում  է:

Տևողությունը՝ 3-4 ժամ:

Ծառայության հետագա գործունեության շարունակականություն ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝

  • սաների մեկանգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.
  • գրենական և տնտեսական պարագաների տրամադրում
  • պահպանման ծախսեր:

 

  • Քննարկվել է

    22.10.2020 - 07.11.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7320

Տպել