Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
Սույն նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշման 2-րդ կետով տրված հանձնարարականի հիման վրա:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները:
Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար:
2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից ի վեր: Ռազմավարությունում նշված են 8 հիմնորոշ ուղղություներ, որոնք պետք է իրականացվեն 78 միջոցառումների միջոցով: Եվս մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում է ռազմավարության մոնիթորինգին և գնահատմանը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող համալիր միջոցառումների իրականցում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն որոշման նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշմամբ սահմանված միգրացիոն քաղաքականության հիմնորոշ ուղղությունների իրականացումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության մասնագետների` այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուժերով՝ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի փորձագետների օժանդակությամբ:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է հինգ տարիների ընթացքում ապահովել ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի N 12 արձանագրային որոշմամբ սահմանված միգրացիոն քաղաքականության հիմնորոշ ուղղությունների իրականացումը:
-
Քննարկվել է
21.06.2017 - 06.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 10337
Տպել