Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2017 թվականի N _____ – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության յուրաքանչյուր տարվա միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ միգրացիոն քաղաքականության մասով հիմք են ընդունում նաև Ծրագրում համապատասխան պետական կառավարման մարմնի համար սահմանված տվյալ տարվա միջոցառումները:
- Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների ղեկավարներին` Ծրագրի միջոցառումների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
- Ստեղծել Ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Ծրագրի իրականացման ընդհանուր ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, իսկ հանձնաժողովի աշխատանքների համակարգումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին:
- Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ներկայացնել տվյալ հանրապետական գործադիր մարմնում միգրացիոն հարցերով պատասխանատու պաշտոնյայի թեկնածություն:
- ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ խորհրդատուների ընտրությանն ներկայացվող պահանջները:
- Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման կազմակերպատեխնիկական սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
- Սույն որոշմամբ հաստատված ծրագրի պատասխանատու կատարող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամենամյա պարբերականությամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել իրենց կողմից իրականացված միջոցառումների կատարման մասին հաշվետվություն` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև փետրվարի 15-ը:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացման աշխատանքների մասին հաշվետվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. .................
Երևան
-
Քննարկվել է
21.06.2017 - 06.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 10338
Տպել