Լրամշակման փուլում է
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիր»
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
-------------- --- -ի N ----- - Լ որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՆԵՐԱՌՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի պահանջները:
- Տարեկան ծրագիրը ընդգրկում է 2021 թվականի ընթացքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:
- Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները:
- ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
- Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:
Ծրագրի խնդիրներն են`
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
- հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
- Մեկնարկել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու ուղղությամբ աշխատանքները և ներկայումս իրականացվում են ներպետական ընթացակարգեր` Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունը և արդյունավետ սոցիալական ներառումն ապահովելու նպատակով նոր խմբագրությամբ մշակվել և ներկայումս շրջանառվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը:
- Աշխատանքներ են տարվում հաշմանդամության գնահատման նոր` մարդու իրավունքների վրա հիմնված համակարգ ներդնելու ուղղությամբ: Նպատակն է` բժշկասոցիալական փորձաքննությունից անցնել անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական ծառայությունների փաթեթը:
- Նոր մոդել ներդնելու իրավական հիմքերն ապահովելու նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակվել է «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունցիոնալության գնահատման համակարգի ներդրման» ծրագիրը:
- Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա տրամադրվում են աջակցող միջոցներ, այդ թվում՝ պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր և այլն՝ հասարակական կյանքում նրանց մասնակցությունը խթանելու նպատակով: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1516-Ն որոշման՝ 2019 թվականից աջակցող միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվում են պետական հավաստագրեր: Պետական հավաստագրի միջոցով շահառուն հնարավորություն է ստանում ընտրել և ձեռք բերել իր կարիքին համարժեք աջակցող միջոցը ԱՍՀՆ հետ պայմանագիր կնքած` իրեն հարմար կազմակերպությունից: Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում պետական հավաստագրերի ներդրման արդյունքում ընդլայնվել է աջակցող միջոցների տեսականին, մեծացել է ծառայություն մատուցող կազմակերպությունների մրցակցությունը, որի արդյունքում բարձրացել է նաև աջակցող միջոցների որակը: Ներդրված նոր մեխանիզմները թույլ են տալիս նաև ապահովել պետական միջոցներով տրամադրվող աջակցող միջոցների ողջ պահանջարկը, այսինքն՝ աջակցող միջոցներ ստանալու մասին բոլոր դիմումները բավարարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
- Միաժամանակ, ԱՍՀՆ կողմից մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող, այդ թվում` հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը և խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող 851 անձի համար այլընտրանքային՝ համայնքահենք ծառայությունների մատուցումը՝ կանխարգելելով հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ: Այդ ծառայությունները պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա հաշմանդամության տեսակից, բնակության վայրից, սեռից և այլն։
- Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց՝ զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր խմբային տներ, պաշտպանված բնակարաններ, անձնական օգնականի և տնային խնամքի ծառայությունններ: Մասնավորապես, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում անձնական օգնականի ծառայություններ ներդնելու և համայնքային խմբային փոքր տներ ստեղծելու ուղղությամբ:
- ՀՀ պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ԱՍՀՆ կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը, միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում բարձրանում է նաև մատուցվող ծառայությունների որակը:
- Հաշմանդամություն ունեցող անձանց տվյալները մուտքագրվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» տեղեկատվական համակարգ: Տեղեկատվական համակարգը ամփոփում է տարանջատված տվյալներ, ըստ հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի, սեռի, տարիքի, բնակության վայրի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի: Տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս անհրաժեշտ վերլուծություններ իրականացնել թվարկված բոլոր չափանիշներով:
- Միաժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հաշվառումն իրականացվում է «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգում: Պարբերաբար լրամշակվում և արդիականացվում են տեղեկատվական համակարգերը` համապատասխանեցնելով ոլորտի օրենսդրությանը:
- 2020թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 190989 հաշմանդամություն ունեցող անձ, որից 101381 անձ /53,1%/ աշխատանքային տարիքի են:
- 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2387 հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձ: 2019 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 234 հաշմանդամություն ունեցող անձ, որից 38-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 126 հաշմանդամություն ունեցող անձ:
- Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
- Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ: Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցմամբ, տարեց-տարի նվազում է առանձին ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների և դրանցում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը: 2018-2019 ուսումնական տարում ներառական կրթություն է իրականացվել հանրապետության 136 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորել է շուրջ 3330 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
- Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
- Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների, խնդիրների կարգավորման արդի մոտեցումների պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
- ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- 2021թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
- Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում.
- «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ընդունում, հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդնում.
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու նպատակով իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող) մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման աշխատանքներ: Մասնավորապես այլընտրանքային համայնքային ծառայությունների, այդ թվում` համայնքային փոքր տներ, տնային խնամքի ծառայությունների, անձնական օգնականի ծառայությունների ներդնելուն ուղղված աշխատանքներ:
- Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2021 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
-------------- --- -ի N ----- - Լ որոշման
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021 թվականի տարեկան
ծրագրի միջոցառումների ցանկ
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
|||||
1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված իրավական դաշտի ապահովում |
|||||||||
1.1. |
ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում
|
Արտաքին գործերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության նոր հնարավորությունների ամրագրում` «հաշմանդամություն ունեցող անձանց՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հաղորդումների՝ Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե ներկայացնելու և կոմիտեի կողմից դրանք քննության առնելու իրավունքի նախատեսման միջոցով: |
|||||
1.2. |
«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի ներդրում: |
|||||
1.3.
|
«Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների սահմանում: |
|||||
1.4. |
«Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի 1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներայացում վարչապետի աշխատակազմ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ծառայությունների անհատական ծրագրի մշակման և իրականացման մեխանիզմների ամրագրում: |
|||||
1.5. |
«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Տարվա ընթացք ում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային գործունեության խթանում: |
|||||
1.6. |
«Լեզվի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների համապատասխանեցում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային |
Արդարադատության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայերեն ժեստերի լեզվի ճանաչում, տարածում և պահպանում, հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու և փնտրելու իրավունքի ապահովում: |
|||||
1.7.
ՄԻՊ |
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայավում վարչապետի աշխատակազմ |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության մեխանիզմների հստակեցում, հեռուստահաղորդումների հեռարձակման մատչելիության եղանակների ընդլայնում, դրանց չափաքանակների ավելացում: |
|||||
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտային միջոցների, տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովում |
|||||||||
2.1. |
Հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծման թույլատրությունների փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ- ների ներգրավում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում
|
Ֆինանսավորում չի պահանջում
|
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների մասնակցություն մատչելիության նորմերի համապատասխանության որոշարկման գործընթացին: |
|||||
2.2. |
Պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով իրազեկման աշխատանքների կազմակերպում
|
Քաղաքաշինության կոմիտե
|
Տարվա ընթացքում
|
Ֆինանսավորում չի պահանջում
|
Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերհանման արդյունքում գործող նորմատիվային դաշտի կատարելագործում, շենքերում և շինություններում քաղաքաշինական առավել հարմարավետ, մատչելի միջավայրի ձևավորում: |
|||||
2.3 |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար թվային ծառայությունների հասանելիության ապահովում |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հասարակական կազմակերպութկուններ
(համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ միջոցներով |
1. Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ քննարկումներ 2. Հաշմանդամություն ունեցող անձանց՝ Պետական ծառայությունների միասնական հարթակից հավասար իրավունքներուվ օգտվելու պահանջների ուսումնասիրում 3. Հարմարեցված տեխնիկական լուծումների (Text to Speach, Speach to Text փոխակերպումներ և այլն) մշակում և իրականացում: |
|||||
2.4. |
Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (համաձայնությամբ)
Մասնավոր հեռուստաընկերություններ (համաձայնությամբ)
|
Տարավա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ միջոցներով
Պետական և մասնավոր հեռուստընկերությունների բյուջե |
Սուրդաթարգմանությամբ և հայերեն լուսագրով հեռուստատեսային հաղորդումների ապահովում:
|
|||||
2.5. |
Ընտրական տեղամասային կենտրոնների մատչելիության համապարփակ հետազոտություն |
Կենտրոնական ընտրական հանձանժողով (համաձայնությամբ)
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող ականնաց իրավունքերի պաշտպանության կենտրոն ՀԿ (համաձայնությամբ)
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղ (համաձայնությամբ)
|
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ միջոցներով |
Հետազոտության արդյունքներով նոր իրավակագավորումների մշակում, ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձաց իրավունքների իրացում: |
|||||
2.6. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված տրանսպորտային միջոցների ձեռք բերում
|
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
|
Տարվա ընթացքում
|
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում: |
|||||
2.7.
ՄԻՊ |
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տրանսպորտի համակարգի, ինչպես նաև կանգառների ամբողջական հարմարեցման համար մանրամասն գործողությունների ծրագրի և ժամանակցույցի մշակում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
|
Տարվա ընթացքում
|
Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
Փոխադրամիջոցների և կանգառների մատչելիության ապահովում հաշմանդա,մություն ունեցող անձանց համար:
|
|||||
2.8.
ՄԻՊ |
Նոր կառուցվող կամ հիմնովին վերանորոգվող քաղաքաշինական օբյեկտների մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)<
Դիտումներ` 8757 Տպել |