Հիշել նախագիծը

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14.1-րդ հոդվածում՝  

  • 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի, իսկ համապատասխան նախարարի առաջարկությամբ նաև քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալների պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնները զբաղեցվում են օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով։».

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առավելագույնը մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, յոթօրյա ժամկետում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու այն քրեակատարողական ծառայողին կամ քրեակատարողական ծառայության համակարգում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձին, ով բավարարում է տվյալ պաշտոնում նշանակվելու համար համապատասխան իրավական ակտերով, այդ թվում՝ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները։ Այդ ժամկետում նշանակում չկատարվելու դեպքում քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով:»:

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Քրեակատարողական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1 Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր։»։

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում «Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներին» բառերով։

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետը «հրամաններ» բառից հետո լրացնել «, կայացնում որոշումներ» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) քննարկում և ըստ համապատասխան անհրաժեշտության թողնում է անփոփոխ, կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական և (կամ) անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները և դրանց կապակցությամբ համապատասխանաբար ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ և կայացնում նոր որոշումներ.»:

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

«7.1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով և (կամ) կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով.»։

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «ցուցումներ» բառից հետո լրացնել «կայացնում է որոշումներ,» բառերով.

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) քննարկում և ըստ համապատասխան անհրաժեշտության թողնում է անփոփոխ, կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական և (կամ) անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները և դրանց կապակցությամբ համապատասխանաբար ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ և կայացնում նոր որոշումներ.»:

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.

«13.1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով և (կամ) կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով.»։

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-րդ հոդվածով. «Հոդված 33.1. Քրեակատարողական ծառայողի արձակուրդը

  1. Քրեակատարողական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:
  2. Քրեակատարողական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանում է Կառավարությունը:
  3. Քրեակատարողական ծառայողին ամենամյա նվազագույն և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարմանը, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությանը:
  4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քրեակատարողական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ:
  5. Քրեակատարողական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
  6. Քրեակատարողական ծառայողներին արձակուրդ տրամադրում է իրավասու պաշտոնատար անձը:
  7. Քրեակատարողական ծառայողին, առանց իր համաձայնության, ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  11

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼԸ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ»։

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Քրեակատարողական ծառայողներին խրախուսելը և այլ անձանց պարգևատրելը».

 2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով և կրծքանշանով պարգևատրում են միայն համապատասխան նախարարը և քրեակատարողական ծառայության պետը:».

3)  2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.      

«2.Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետի կողմից կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.  

1) Արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի առնվազն մեկ երրորդը.

2)   Տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։

«Արտահերթ կոչման շնորհում» և «Տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում» խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառում են միայն համապատասխան նախարարը և քրեակատարողական ծառայության պետը։

 Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ։».

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողները կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով և (կամ) կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և մյուս աշխատողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողները (աշխատողները) և այլ անձինք երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու և (կամ) քրեակատարողական ծառայության հետ համագործակցության և (կամ) քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով։

Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

  • Քննարկվել է

    24.07.2020 - 09.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6072

Տպել