Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն է ընձեռում 5 տարով երկարաձգելու հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը: Հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը: Վերը նշված խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի նմանությամբ հարցը  կանոնակարգելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը  երկարաձգելուն վերաբերող դրույթը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

 Ներկայացված նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագրերի վավերականության ժամկետը  երկարաձգելու վերաբերյալ դրույթը  և դրանով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշմամբ սահմանված՝  ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում  ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, փոխանակման, վավերականության ժամկետի երկարաձգման կարգում:

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշումները կհամապատասխանեցվեն միևնույն հարաբերությունները կանոնակարգող «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին՝  զերծ պահելով ՀՀ քաղաքացիներին վավերականության ժամկետը երկարաձգված անձնագրերի կիրառության ընթացքում հնարավոր անհարմարություններից:

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    09.06.2017 - 25.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական դատավարություն, Հաշտարարություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9537

Տպել