Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի թիվ 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված՝ Հայաuտանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները `
1) հանել 3-րդ կետի 2-րդ նախադասությունը,
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «ա» ենթակետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ «____»_______2017թ.
Ք.Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
N ------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի թիվ 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման, անձնագրի վավերականության ժամկետի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 974-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերից հանել «,ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ» բառերը:
2) որոշման 1-ին կետից հանել «, անձնագրի վավերականության ժամկետի» բառերը,
3) որոշման հավելվածի 3-րդ գլխի վերնագրից հանել «ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ)» բառերը,
4) որոշման հավելվածի 21-րդ կետից հանել «վավերականության և (կամ)» բառերը իսկ «ժամկետները» բառը փոխարինել «ժամկետը» բառով,
5) որոշման հավելվածի 22-րդ կետի՝
ա. առաջին նախադասության «և (կամ)» բառերը հանել ,իսկ «ժամկետների» բառը փոխարինել «ժամկետի» բառով,
բ. երկրորդ նախադասությունը հանել,
6) որոշման հավելվածի 28-րդ կետից հանել «և (կամ)» բառերը, իսկ «ժամկետների» բառը փոխարինել «ժամկետի» բառով,
7) որոշման հավելվածի Ձև N 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ «____»_______2017թ.
Ք.Երևան
-
Քննարկվել է
09.06.2017 - 25.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական դատավարություն, Հաշտարարություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 9539
Տպել