«Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
«Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները:Միաժամանակ, ներկայացվող նախագծով, բացի գործող իրավակարգավորումները, առաջարկվում է նաև՝ նկատի ունենալով, որ թվային պատկերով ամենօրյա քողարկող համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում, Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար նախատեսել նոր, մուգ կանաչ գույնի համազգեստ, որպես ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պահանջ, իսկ քողարկող համազգեստը կդառնա փրկարարների համար այլընտրանքային տարբերակ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտ, որով կսահմանվեն փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները:
-
Քննարկվել է
04.03.2020 - 19.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 9965
Տպել