«Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության |
|
1. |
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը, առկա իրավիճակը |
|
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայողին տրվում է փրկարարական ծառայության համազգեստ: Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը, օգտագործման ժամկետները սահմանում է կառավարությունը: Ներկայումս փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը, օգտագործման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում), համաձայն որի, նախատեսվում են` - փրկարարական ծառայության ծառայողի տոնական համազգեստ՝ լրակազմով, - փրկարարական ծառայության ծառայողի ամենօրյա համազգեստ` մուգ փիրուզագույն և քողարկող (ամառային, ձմեռային)՝ լրակազմով, - փրկարարական ծառայության ծառայողի հատուկ պաշտպանիչ համազգեստ՝ լրակազմով: Յուրաքանչյուր տարի, ֆինանսական միջոցների խիստ սահմանափակ լինելու պատճառով, ձեռք է բերվում անհրաժեշտ քանակի համազգեստից պակաս քանակի համազգեստ, ինչը թույլ չի տալիս որոշմամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ ապահովել անձնակազմին: Միաժամանակ, համազգեստը հաճախ շարքից դուրս է գալիս ժամկետից շուտ՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ժամանակ վնասվելիս: Ներկայումս ամենօրյա մուգ փիրուզագույն և քողարկող մեկ լրակազմ համազգեստի ձեռք բերման համար անհրաժեշտ է 10 500 դրամ: Նախագծի ընդունման արդյունքում մեկ լրակազմ ամենօրյա համազգեստ ձեռք բերելու համար կտնտեսվի միջին հաշվարկով 500 դրամ: Մեկ զույգ ուսադիրի ձեռք բերման համար ներկայումս անհրաժեշտ է 550-600 դրամ, առաջարկվող փոփոխությունների արդյունքում ուսադիրը կարող է ձեռք բերվել առավելագույնը 500 դրամով: Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Ներքին իրավական ակտը` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից: Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները, ներկայումս գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում, չեն կարող կարգավորվել նորմատիվ իրավական ակտով, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը, որպես ենթաօրենսդրական իրավական ակտ, չի պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այլ սահմանում է փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները, այսինքն՝ սահմանում է վարքագծի կանոններ այն անձանց խմբի համար (փրկարարական ծառայողներ), որոնք դա ընդունող մարմնի հետ գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Հետևաբար, փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտով (որոշում): Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը և մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման (բնույթով՝ ներքին իրավական ակտի) նախագիծ: Միաժամանակ, Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով փրկարարական ծառայության մեկ լրակազմ համազգեստի ձեռք բերման համար հատկացվող ֆինանսական միջոցների խնայողության և տնտեսվող ֆինանսկան միջոցների հաշվին լրացուցիչ համազգեստ ձեռք բերելու անհրաժեշտությունից: |
2. |
Կարգավորման նպատակը |
|
Ներկայացվող նախագծով նախատեսվում է սահմանել փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները: Միաժամանակ, ներկայացվող նախագծով, բացի գործող իրավակարգավորումները, առաջարկվում է նաև՝ - նկատի ունենալով, որ թվային պատկերով ամենօրյա քողարկող համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում, Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար նախատեսել նոր, մուգ կանաչ գույնի համազգեստ, որպես ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պահանջ, իսկ քողարկող համազգեստը կդառնա փրկարարների համար այլընտրանքային տարբերակ: Այդ փոփոխության արդյունքում (քողարկող համազգեստը մուգ կանաչ համազգեստի փոխարինման արդյունքում) նոր համազգեստի քանակային ավելացում չի նախատեսվում, իսկ մեկ միավորի հաշվարկով տնտեսվում է մինչև 500 ՀՀ դրամ (քողարկող համազգեստի մեկ միավորի ձեռք բերման արժեքը 10500 դրամ է, իսկ Նախագծով ներկայացվող մուգ կանաչ համազգեստի մեկ միավորի նախնական արժեքը կազմում է 10000 դրամ): Այսպես, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների շուրջ 400 փրկարարական ծառայողների հաշվարկով տարեկան կտնտեսվի մոտ 200 000 ՀՀ դրամ, - նկատի ունենալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ու նրա տեղակալների գործառույթների առանձնահատկությունները, դեպքի վայր մեկնելը, մասնագիտական ընդունելությունների կազմակերպումը, օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումները, սահմանամերձ հենակետեր գործուղումները և այլն, նրանց համար նախատեսել սև գույնի ամենօրյա համազգեստ, որը մեկ միավորի հաշվարկով կկազմի մինչև 50000 դրամ, իսկ կրման ժամկետի սահմաններում ընդամենը մեկ միլիոն դրամ, որը կարելի է ձեռք բերել ի հաշիվ քողարկող համազգեստից հրաժարվելու արդյունքում առաջացած տնտեսումների (ինչպես նշվեց 400 հոգու քողարկող համազգեստի մեկ միավորից 500 դրամի չափով տնտեսման արդյունքում տարեկան կառաջանա 200 000 դրամ տնտեսում), - փոփոխել տոնական համազգեստի կրման ժամկետը, այն 5 տարվա փոխարեն դարձնել 10 տարի: Այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ փրկարարական ծառայողները տոնական համազգեստը տարեկան գործածում են միայն օրենքով սահմանված տոնական օրերի ժամանակ՝ ընդամենը 5 անգամ, ինչի արդյունքում տոնական համազգեստը չի կարող մաշվել 5 տարվա ընթացքում: Նշված փոփոխությունը, միավորի հաշվարկով հինգ տարում կհանգեցնի շուրջ 53 հազար դրամի տնտեսման, որով կարելի է ձեռք բերել Նախագծով նախատեսվող հրշեջ-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ թիկնոց-անձրևանոց, փրկարարի ձմեռային կիսաերկար բաճկոն, ջրափրկարարի ամառային համազգեստի լրակազմ, առավել անվտանգ դարձնել փրկարարի հատուկ ու պաշտպանիչ համազգեստը, փոփոխել գլխարկների կոկարդները, - որպեսզի ամենօրյա փիրուզագույն համազգեստով հրշեջ-փրկարարական աշխատանքներ չիրականացվեն և այն ավելի երկար օգտագործվի, Նախագծով նախատեսվել է ևս մեկ աշխատանքային համազգեստ, որը կփոխարինի գործող որոշման 63-րդ կետով նախատեսված աշխատանքային համազգեստին, քանի որ առաջարկվող աշխատանքային համազգեստն ավելի հարմարավետ է ու գործածելի, որում առանձնացված են բաճկոնն ու տաբատը: Նշված փոփոխության արդյունքում ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն ևս չի առաջանում, քանի որ գործող աշխատանքային համազգեստի փոխարեն՝ նշված համազգեստի ձեռք բերման համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում ձեռք կբերվի նոր տեսակի աշխատանքային համազգեստ, - փոփոխություններ են նախատեսվում նաև համազգեստի այլ տեսակների կրման ժամկետներում: Այսպես, բացի տոնական համազգեստից, երկարացվել են նաև ամենօրյա կիտել-տաբատի, ձմեռային երկարաթև և անթև փիրուզագույն սվիտերների, ձմեռային փիրուզագույն գլխարկի, ձմեռային բաճկոն-տաբատի, զրահաբաճկոնի, սաղավարտի, ամենօրյա փիրուզագույն համազգեստի լրակազմի առանձին տարրերի կրման ժամկետները, հաշվի առնելով, որ վերը թվարկված համազգեստի տարրերը հիմնականում նախատեսված են ձմեռային սեզոնի համար, այսինքն տարվա ընթացքում գործածվում են շուրջ 3-4 ամիս, որի ընթացքում մաշվածություն չի առաջանում: Նշված փոփոխությամբ նույնպես կառաջանան լրացուցիչ տնտեսումներ: Այսպես, գործող որոշմամբ սահմանված մեկ տարվա համար ներկայացված խմբաքանակի ձեռք բերման արժեքը մեկ ծառայողի հաշվարկով կազմում է 50 000 – 60 000 ՀՀ դրամ: Նախագծով նախատեսված ժամկետում մեկ ծառայողի հաշվարկով կտնտեսվի շուրջ 15 000 - 20 000 ՀՀ դրամ, - Նախագծում լրացվել է լեռնափրկարարի և ջրասուզակի հանդերձանքի բացվածքն ու նկարները, ինչը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Ինչպես վերը նշվեց, Նախագծով առաջարկվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջում, և քանակների ու տեսակների փոփոխության արդյունքում, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է տեղավորվել հանդերձանք ձեռք բերելու համար տարեկան նախատեսվող ֆինանսական հատկացման մեջ: Միաժամանակ, Նախագծով կատարվել են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ թարմացվել են նկարները և նկարագրությունները, տրվել է լեռնափրկարարի հանդերձանքի բացվածքը և այլն: |
3. |
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը |
|
Նախագիծը մշակվել է Փրկարար ծառայության կողմից, մշակման գործընթացում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում՝ - կտնտեսվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով փրկարարական ծառայության մեկ լրակազմ համազգեստի ձեռք բերման համար հատկացվող ֆինանսական միջոցները (մեկ լրակազմ համազգեստը ձեռք կբերվի առավել մատչելի գնով), - տնտեսվող ֆինանսկան միջոցների հաշվին ձեռք կբերվի անհրաժեշտ քանակի համազգեստ, - փրկարարական ծառայողները կապահովվեն որոշմամբ սահմանված ժամկետներում անհրաժեշտ համազգեստով: |
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
|
Սույն նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Այլ իրավական ակտերի ընդունման, գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Սույն նախագիծը համապատասխանում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: |
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
|
|
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ նախատեսվում է Նախագծով նախատեսվող փրկարարական ծառայողների համազգեստի պատվիրման և գնման (ձեռք բերման) ծախսերն իրականացնել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով նախատեսվող ընդհանուր միջոցների հաշվին: |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության |
|
1. |
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը, առկա իրավիճակը |
|
Ներկայումս փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշմամբ, համաձայն որի նախատեսվում է` - փրկարարական ծառայության ծառայողի տոնական համազգեստ՝ լրակազմով, - փրկարարական ծառայության ծառայողի ամենօրյա համազգեստ` մուգ փիրուզագույն և քողարկող (ամառային, ձմեռային)՝ լրակազմով, - փրկարարական ծառայության ծառայողի հատուկ պաշտպանիչ համազգեստ՝ լրակազմով: Յուրաքանչյուր տարի, ֆինանսական միջոցների խիստ սահմանափակ լինելու պատճառով, ձեռք է բերվում անհրաժեշտ քանակի համազգեստից պակաս քանակի համազգեստ, ինչը թույլ չի տալիս որոշմամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ ապահովել անձնակազմին: Միաժամանակ, համազգեստը հաճախ շարքից դուրս է գալիս ժամկետից շուտ՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ժամանակ վնասվելիս: Ներկայումս ամենօրյա մուգ փիրուզագույն և քողարկող մեկ լրակազմ համազգեստի ձեռք բերման համար անհրաժեշտ է 10500 դրամ: Նոր մշակվելիք նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում մեկ լրակազմ ամենօրյա համազգեստ ձեռք բերելու համար կտնտեսվի միջին հաշվարկով 500 դրամ: Մեկ զույգ ուսադիրի ձեռք բերման համար ներկայումս անհրաժեշտ է 550-600 դրամ, առաջարկվող փոփոխությունների արդյունքում ուսադիրը կարող է ձեռք բերվել առավելագույնը 500 դրամով: Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Ներքին իրավական ակտը` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից: Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները, ներկայումս գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում, չեն կարող կարգավորվել նորմատիվ իրավական ակտով, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը, որպես ենթաօրենսդրական իրավական ակտ, չի պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այլ սահմանում է փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները, այսինքն՝ սահմանում է վարքագծի կանոններ այն անձանց խմբի համար (փրկարարական ծառայողներ), որոնք դա ընդունող մարմնի հետ գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Հետևաբար, փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտով (որոշում): Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը և մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման (բնույթով՝ ներքին իրավական ակտի) նախագիծ: Միաժամանակ, նոր մշակվելիք նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով փրկարարական ծառայության մեկ լրակազմ համազգեստի ձեռք բերման համար հատկացվող ֆինանսական միջոցների խնայողության և տնտեսվող ֆինանսկան միջոցների հաշվին լրացուցիչ քանակի համազգեստ ձեռք բերելու անհրաժեշտությունից: |
2. |
Կարգավորման նպատակը |
|
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտ, որով կսահմանվեն փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները: |
3. |
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը |
|
Նախագիծը մշակվել է Փրկարար ծառայության կողմից: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ներկայացվող Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը և կմշակվի Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման (բնույթով՝ ներքին) նախագիծ, որով կսահմանվեն փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները: |
5. |
Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը |
|
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը այն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմինը կատարում է նույն տեսակի կամ բնույթի նորմատիվ իրավական ակտով: |
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
|
Սույն նախագծի ընդունմամբ գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Անհրաժեշտ է մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: |
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
|
|
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում: |
-
Քննարկվել է
04.03.2020 - 19.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 9968
Տպել