Հիշել նախագիծը

«Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի և «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների կիրարկման անհրաժեշտությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները: Օրենսգրքով սահմանված են պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց իրականացման ընդհանուր սկզբունքները, կիրառման հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերն ու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Մինչդեռ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ինստիտուտի ներդրման օրվանից առ այսօր պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները որևէ օրենսդրական ակտով չեն սահմանվել:

«Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածով Կառավարությանը հստակ լիազորություն է վերապահվել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը, իսկ 10.1-ին հոդվածով հստակ սահմանվել են քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության տեսակները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը: Նախատեսվում է նաև «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակներում որոշման գործողությունը տարածել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և ապահովել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

 

 

ՀՀ    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    12.02.2020 - 27.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6668

Տպել

Առաջարկներ`

Լևոն Ղազարյան

14.02.2020

Առաջարկվում է որոշման կամ դրանով հաստատվող կարգի մեջ նախատեսել իրավակարգավորումներ, որոնցով կպատվիրակվի ոստիկանության պետին՝ հրամանով սահմանել նշված գործառույթներն իրականացնող ոստիկանության իրավասու ստորաբաժանումները (ծառայողներին), ինպես նաև գործառույթների իրականացման ընթացակարգերը (օրինակ՝ անհատական պաշտպանության միջոցների հատկացման գործընթացի արձանագրումը, արձանագրության ձևը, հրահանգավորման թերթիկի ձևը և այլն....)

Լևոն Ղազարյան

14.02.2020

Որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետում առաջարկվում է <<պարպիչներ>> բառից հետո դրված <<՝>> կետադրական նշանը փոխարիներլ <<,>> կետադրական նշանով, քանի որ կայծային պարպիչների առանձնահատկությունները (խոցելիության աստիճանը և տակտիկական այլ հատկանիշներ) էներգիայի չափման միավորով՝ ջոուլով չի չափվում, թերևս նախագծում նշված էներգիայի չափման միավորը և գործակիցը ըւստ տրամաբանության վերաբերում են օդաճնշիչ զենքին, այլ ոչ թե կայծային պարպիչին կամ քլեկտրահարող սարքին Բացի դա, նույն կետում նշված <<4,5 միլիմետր>> բառերից առաջ հանել <<մինչև>> բառը, քանի որ օդաճնշիչ զենքերը, որպես կանոն ունենում են հենց 4,5 միլիմետր փողի տրամաչափ, ինչի պարագայում <<մինչև>> բառի առկայության դեպքում հնարավոր չի լինի հատկացնել 4,5 միլիմետր փողի տրամաչափ ունեցող զենք։

Տեսնել ավելին