Հիշել նախագիծը

«Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը: Նախատեսվում է նաև «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակներում որոշման գործողությունը տարածել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    12.02.2020 - 27.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6667

Տպել

Առաջարկներ`

Լևոն Ղազարյան

14.02.2020

Առաջարկվում է որոշման կամ դրանով հաստատվող կարգի մեջ նախատեսել իրավակարգավորումներ, որոնցով կպատվիրակվի ոստիկանության պետին՝ հրամանով սահմանել նշված գործառույթներն իրականացնող ոստիկանության իրավասու ստորաբաժանումները (ծառայողներին), ինպես նաև գործառույթների իրականացման ընթացակարգերը (օրինակ՝ անհատական պաշտպանության միջոցների հատկացման գործընթացի արձանագրումը, արձանագրության ձևը, հրահանգավորման թերթիկի ձևը և այլն....)

Լևոն Ղազարյան

14.02.2020

Որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետում առաջարկվում է <<պարպիչներ>> բառից հետո դրված <<՝>> կետադրական նշանը փոխարիներլ <<,>> կետադրական նշանով, քանի որ կայծային պարպիչների առանձնահատկությունները (խոցելիության աստիճանը և տակտիկական այլ հատկանիշներ) էներգիայի չափման միավորով՝ ջոուլով չի չափվում, թերևս նախագծում նշված էներգիայի չափման միավորը և գործակիցը ըւստ տրամաբանության վերաբերում են օդաճնշիչ զենքին, այլ ոչ թե կայծային պարպիչին կամ քլեկտրահարող սարքին Բացի դա, նույն կետում նշված <<4,5 միլիմետր>> բառերից առաջ հանել <<մինչև>> բառը, քանի որ օդաճնշիչ զենքերը, որպես կանոն ունենում են հենց 4,5 միլիմետր փողի տրամաչափ, ինչի պարագայում <<մինչև>> բառի առկայության դեպքում հնարավոր չի լինի հատկացնել 4,5 միլիմետր փողի տրամաչափ ունեցող զենք։

Տեսնել ավելին