Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Ներկայումս գործող 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) ընդունման մասով նախատեսված է ՀՀ պետական մարմիների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների հատկացման ընդհանուր իրավական հիմք:

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի պահանջով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների իրականացմամբ:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը, որով՝ հստակա սահմանվում է այն օրենսդրական հիմքը, որով ՀՀ կառավարությունը լիազորված է սահմանելու ՀՀ պետական մարմիների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների հատկացման կարգը։

Միաժամանակ գործող որոշումը պարունակում է հնացած տերմիններ, որոնք նախագծով համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը (օրինակ՝ գրանցման վկայագիր - հաշվառման վկայագիր), բացի այդ, նշված են գործառույթներ, որոնք դուրս ՀՀ ոստիկանության լիազորությունների շրջանակից (տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթղթի տրամադրումը):

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումները:

 

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ գործող որոշման մեջ հստակություն կամրագրվի դրա ընդումնան իրավական հիմքի մասով և գործածվող տերմինները կհամապատասխանեցվեն ներկայումս գործող իրական ակտերով սահմանված հասկացություններին և կարգավորումներին:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    24.01.2020 - 10.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6725

Տպել