Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N              -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2326-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

3) Որոշման հավելվածի վերնագիրը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,

4) Որոշման հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով,

5) Որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, պետական կառավարման համակարգի մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը»:

6) Որոշման հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետի 2-րդ և 3-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել,

7) Որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի համապատասխանության դեպքում` ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմոբիլի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում են հաշվառման համարանիշներ և հաշվառման վկայագիր:»,

8) Որոշման հավելվածի 5-րդ կետից «(տեխնիկական կտրոն), ինչպես նաև տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ» բառերը հանել,

9) Որոշման 1-ին կետում, հավելվածի ողջ տեքստում և ձևերում «գրանցել», «վերագրանցել», «պետհամարանիշ», «ավտոմեքենա», «գրանցման վկայագիր», «ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության գրանցման-քննական բաժանմունքի, խմբի» և «պետավտոտեսուչ» բառերը փոխարինել համապատասխանաբար «հաշվառել», «վերահաշվառել», «հաշվառման համարանիշ», «ավտոմոբիլ», «հաշվառման վկայագր», «Ճանապարհային ոստիկանության ______________ հաշվառման-քննական բաժնի (բաժանմունքի, խմբի)» և  «Ճանապարհային ոստիկանության աշխատող» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձևերով,

10) Որոշման հավելվածի N1 ձևից «տեխնիկական զննության կտրոնը», «Տեխ. զննության կտրոնը»  և «(անձնագրավարը)» բառերը հանել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներերդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                          

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

2020թ. ____________ «____»

ք. Երևան

 

  • Քննարկվել է

    24.01.2020 - 10.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6726

Տպել